ՀՀ-ից որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը․ Փաշինյանի և թիմակիցների ներկայացրած թվերը տարբեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
Բոլորը

Սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է մոտ 60 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական անդամ Գագիկ Մելքոնյանը:

Մինչ պատգամավորն այս թվերն էր ներկայացնում, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում առաջին անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը 2021-22 թվականների ընթացքում Հայաստանի ինքնիշխան տարածքից, ընդհանուր առմամբ, գրավել է 127 քառակուսի կիլոմետր տարածք:

Ուշագրավ է, որ ադրբեջանական հարձակումից մեկ օր անց՝ սեպտմեբերի 14-ին, խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով հակառակորդը Հայաստանի տարածքից գրավվել է 10 քառակուսի կիլոմետր տարածք: Թե ինչպես է ստացվել, որ բուն ռազմական գործողություններից մեկ օր հետո վարչապետի ներկայացրած այս թիվը առնվազն մի քանի անգամ պակաս է իշխանական պատգամավորների ներկայացրած թվերից, պարզ չէ: Իշխանական պատգամավորներն այս առնչությամբ այդպես էլ հստակ պարզաբանումներ չեն ներկայացում:

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չի հավատում, որ իշխանությունը ճշգրտված տվյալներ կհայտնի: Թե քանի դիրք է գրավել հակառակորդը, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասում է՝ տեղյակ չէ, բայց հայտարարում է՝ կան դիրքային կորուստներ, առաջնագիծն էլ փոխվել է:

44-օրյա պատերազմից երկու տարի անց հայկական կողմը պատշաճ չի կահավորել դիրքերը և չեն իրականացվել անհրաժեշտ ինժեներական աշխատանքներ, պնդում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարությունից դիրքային կորուստների հետ կապված մեր հարցերին ի պատասխան՝ նախարարության մամուլի խոսնակը խնդրեց գրավոր հարցում ուղարկել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան