Ուկրաինան կոտրում է «աշխարհի երկրորդ բանակը»․ Զելենսկի

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով՝ Ռուսաստանը կորցրել է իր ողջ ներուժն ու հեղինակությունը աշխարհում, և հիմա նա միայն «մուրացկան» է լինելու։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

«Ուկրաինան ջարդում է, այսպես կոչված, աշխարհի երկրորդ բանակը, և այժմ Ռուսաստանը միայն մուրացկան է լինելու։ Նա Իրանում ինչ-որ բան է մուրում, փորձում է ինչ-որ բան քամել արևմտյան պետություններից՝ Ուկրաինայի մասին զանազան անհեթեթություններ հորինելով, վախեցնելով, խաբելով։ Այլևս երբեք Ռուսաստանը չի լինի սուբյեկտ, որը կարող է ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրել. նա այլևս թելադրելու ներուժ չունի: Աշխարհը դա տեսնում է։ Ռուսական ներուժն այժմ ծախսվում է այս խելագարության վրա՝ մեր պետության և ամբողջ ազատ աշխարհի դեմ պատերազմի»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն կորցրել է իր գազային ազդեցությունը, և նրա քաղաքական կշիռը վերածվել է օրեցօր աճող մեկուսացման։

Ըստ նրա՝ որքան Ռուսաստանը կորցնի իր ներուժը, այնքան իրական ազատություն կտրվի բոլոր ժողովուրդներին թե՛ Ռուսաստանի մերձակայքում, թե՛ նրա սահմաններին։

Տաթև Ֆռանգյան