Օլաֆ Շոլցը և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ են արել «Մարշալի պլանի» նմանողությամբ ծրագիր մշակել Ուկրաինայի վերականգնման համար

Լուրեր

16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ են արել արևմտյան երկրներին մշակել Ուկրաինայի վերականգնման «Մարշալի պլանի» անալոգը։ Frankfurter Allgemeine Zeitung-ը հրապարակել է այդ թեմայով պաշտոնյաների սյունակը, գրում է Meduza-ն:

Քաղաքական գործիչները Ուկրաինայի վերականգնումն անվանել են «սերունդների մարտահրավեր», որը պետք է լուծվի հիմա: Քաղաքական գործիչների տեսանկյունից նախագծին պետք է մասնակցեն Եվրամիության երկրները, G7-ը, այլ գործընկերներ, ինչպես նաև ընկերություններ և մասնավոր ներդրողներ։

«Ուկրաինան կլինի՞ հուսալի ինստիտուտներով իրավական պետություն, դինամիկ, ժամանակակից տնտեսություն, կենդանի ժողովրդավարություն, որը պատկանում է Եվրոպային։ Եվ չնայած պատմական զուգահեռների հարցում պետք է զգույշ լինել, բայց խոսքն այլ բանի մասին չէ, քան «Մարշալի պլանի»՝ 21-րդ դարի անալոգի մասին»,-ասված է հոդվածում։

Նշվում է, որ ԵՄ հատուկ դերակատարությունն այս գործընթացում այն համատեքստում է, որ Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածու է։ Հոդվածը հրապարակվել է Բեռլինում Գերմանա-ուկրաինական 5-րդ տնտեսական համաժողովի բացումից առաջ, որին կմասնակցեն Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Հավելենք, որ «Մարշալի պլանը» ԱՄՆ-ի նախաձեռնությունն էր` օգնելու Արևմտյան Եվրոպային վերականգնելու տնտեսությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ծրագիրը ներկայացրել էր ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը Հարվարդի համալսարանում 1947 թ-ին: Նախագահ Հարի Թրումանը այն ստորագրեց 1948 թ. ապրիլի 3-ին: Պլանի իրականացումը սկսվեց 1948 թ. ապրիլի 8-ին` տևելով 4 տարի և արժենալով 13 միլիարդ դոլար:

Տաթև Ֆռանգյան