Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքին ընդառաջ ձերբակալություններ են

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի քաղաքապետարանի դիմաց այսօր տեղական ժամանակով 16։00-ին ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության կողմից նախատեսված բողոքի ցույցի նախաշեմին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակտիվիստներին, ակցիայի կազմակերպիչներին, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնավորապես, Ադրբեջանի «Ժողովրդավարություն և բարեկեցություն» կուսակցության Սուրախանի շրջանային կազմակերպության անդամ Էնվեր Աղամալիզադեն բերման է ենթարկվել տանից դուրս գալիս։ Նշվում է, որ նրան ձերբակալել են՝ խոչընդոտելու հանրահավաքին մասնակցությունը։

Կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուն պահանջել է անհապաղ ազատ արձակել Աղամալիզադեին։

Հավելենք, որ իշխանությունները, ինչպես սովորաբար, չեն արտոնել այս հանրահավաքը, որի ընթացքում ընդդիմությունը պահանջելու է ժողովրդավարական բարեփոխումներ, հավաքների ազատություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, ազատ ընտրություններ, հիմնարար բարեփոխումներ և ցամաքային սահմանների բացում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին էլ ադրբեջանական ընդդիմությունը փորձել էր Միլլի Մեջլիսի մոտ հանրահավաք անցկացնել, սակայն ոստիկանությունը ուժով ցրել էր այն՝ ձերբակալելով մասնակիցներին։

Էմմա Չոբանյան