Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները նոր ձև են ստանում՝ զարգացնելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը․ India Narrative

Լուրեր

03.02.2026 | 19:20
ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը
03.02.2026 | 19:11
Արարատ Միրզոյանը ԵԽ հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և հումանիտար հարցեր
03.02.2026 | 19:05
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութը
03.02.2026 | 19:00
Լավրովի խոսքը բացահայտեց՝ ՌԴ-ն դե ֆակտո չի ճանաչում ՀՀ-ի անկախությունը․ Կրեմլը կայսերապաշտ մտածելակերպ ունի․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:54
«Մեքենան ընկավ փոսը, շուռ եկավ». Արին Բերդի փողոցի «խրամատները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:45
Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:40
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
03.02.2026 | 18:35
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին
03.02.2026 | 18:26
«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին
03.02.2026 | 18:18
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ
03.02.2026 | 18:09
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը
03.02.2026 | 18:00
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության միավորվելու հնարավորության մասին // Ոստիկանը քաղաքացու է խոշտանգել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 17:54
«Իզի Փեյ»-ը՝ հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
03.02.2026 | 17:45
Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի
03.02.2026 | 17:44
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով
Բոլորը

Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցությունը վերելք է ապրում։ Այս մասին է վկայում այս շաբաթ հարավկովկասյան երկրի բարձրաստիճան պատվիրակության այցելությունը Գուջարաթ Գանդհինագարի DefExpo 2022-ին, գրում է India Narrative-ը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր գործընկեր Ռաջնաթ Սինգհի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների միջև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Պապիկյանն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները բավական ժամանակ են տրամադրել՝ շրջելով նաև Ասիայի ամենամեծ պաշտպանական միջոցառման ցուցահանդեսային տաղավարներով, ծանոթացել են ներկայացված ցուցանմուշներին և մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկումներ անցկացրել։

Հնդկական պարբերականը շեշտում է, որ այս նշանակալից այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական սրացման ֆոնին, որը պայմանավորված էր տասնամյակներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությամբ: Հնդկաստանը հետևողական դիրքորոշում է պահպանել կովկասյան տարածաշրջանում տիրող անկայունության առնչությամբ՝ ռազմական գործողությունների հենց սկզբից կոչ անելով հակամարտությունը դիվանագիտական միջոցներով, խաղաղ ճանապարհով լուծել։

«Ես ներկայացրել եմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել միջազգային հարթակներում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։ Ես նաև հրավիրել եմ իմ գործընկերոջը այցելել Հայաստան»,- ասել է Պապիկյանը Ռաջնաթ Սինգհի հետ հանդիպումից հետո։

Ըստ հրապարակման՝ քանի որ Թուրքիան և Պակիստանը մինչև վերջ աջակցել են Ադրբեջանին, Երևանը ցանկանում է ամուր ռազմավարական գործընկերություն կառուցել Նյու Դելիի հետ: Նշվում է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Հնդկաստանը Հայաստանին մատակարարել է 40 միլիոն դոլար արժողությամբ չորս Swathi Weapon Locating Radars (WLR), որոնք մշակվել են Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից 2020 թվականին: Այդ ժամանակից ի վեր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը խորը հետաքրքրություն է ցուցաբերում տեղական մշակված Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից և լազերային կառավարվող հակատանկային կառավարվող հրթիռներից (ATGM) մինչև նոր սերնդի Ակաշ (Ակաշ-ՆԳ) հրթիռը, և ցանկանում է ձեռք բերել հնդկական նորագույն ռազմական տեխնիկա:

Վերջերս հաղորդվեց, որ երկու երկրները ստորագրել են 250 միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման պայմանագիր՝ պաշտպանական գործընկերությունը հասցնելով նոր՝ բարձր մակարդակի: Համագործակցային գործընկերությունները շատ այլ ձևեր են ստացել, քանի որ երկու երկրներն էլ աշխատում են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով առևտուրն ընդլայնելու ուղղությամբ՝ օգտագործելով Իրանի Չաբահար նավահանգիստը, որը զարգացվում է Հնդկաստանի կողմից:

Հոդվածագիրը նշում է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը համաեվրասիական հսկայական տրանսպորտային ցանցի ստեղծման ծրագրի առանցքային անդամն է և մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Չաբահար նավահանգստի օգտագործման նկատմամբ, որը Հնդկաստանը ձգտում է ներառել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում:

Հնդկաստան-Հայաստան դարավոր կապն է՛լ ավելի ամուր է դարձնում այս համագործակցությունը:

Անցյալ տարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Երևան կատարած առաջին այցի ժամանակ Ս. Ջայշանքարն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները մի քանի դարի պատմություն ունեն՝ միջնադարյան ժամանակներում Հնդկաստանում հայկական սփյուռքի ներկայության արձանագրված պատմությամբ։ Հնդկաստանում հայկական հարուստ ժառանգություն կա՝ եկեղեցիներով, գերեզմանատներով և կրթական հաստատություններով Կալկաթայում, Չեննայում, Մումբայում և Ագրայում, որտեղ 1562 թվականին օծվել է առաջին հայկական եկեղեցին։

Տաթև Ֆռանգյան