Էրդողանն առաջարկել է հանրաքվեի դնել հիջաբ կրելու հարցը

Լուրեր

23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է որոշել հիջաբ կրող կանանց կանոնները և այդ հարցը դնել համազգային հանրաքվեի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի ղեկավարն առաջարկել է երկրի Սահմանադրությամբ ամրագրել հիջաբ կրելու կանանց իրավունքը։ Ավելի վաղ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել էր խորհրդարան ներկայացնել մահմեդական ատրիբուտներ կրելու հարցը կարգավորող օրինագիծ։

2008 թվականի փետրվարին, երբ Էրդողանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Թուրքիայի սահմանադրության երկու հոդվածներում ուղղումներ են ընդունվել, որոնք վերացնում են գլխաշոր կրելու արգելքը։ Այս որոշումն առաջացրել է աշխարհիկ պետության կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր, որոնք դրանում սպառնալիք են տեսել Թուրքիայի Հանրապետության աստիճանական իսլամացման համար։ Սակայն ավելի ուշ Թուրքիայի Սահմանադրական դատարանը չեղարկեց երկրի հիմնական օրենքում կատարված ուղղումը, որով հաստատվեց համալսարաններում հիջաբ կրելու արգելքի վերացումը։
2010 թվականին արգելքը վերջնականապես հանվեց։ Ավելի ուշ՝ 2013 թվականին, հանվեց պետական ​​հաստատություններում մահմեդական գլխաշոր կրելու արգելքը։ 2014 թվականի սեպտեմբերին վերացվեց պետական ​​ավագ դպրոցներում հիջաբ կրելու երկար տարիներ գործող արգելքը։