Միավորե՞լ բուհերը․ թեժ բանավեճ՝ ԿԳՄՍՆ-ի, Բրյուսովի, Ֆիզկուլտինստիտուտի, ՀՊՄՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է գնալ բուհերի միավորման՝ Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու Խ․Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ։ Ըստ գաղափարի՝ վերակազմակերպման արդյունքում կհիմնվի Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ: Այսինքն՝ այս երեք բուհի միավորման արդյունքում կհիմնվի մեկ՝ մանկավարժական ուղղվածությամբ համալսարան։

Նախագիծը շրջանառվում է պետական գերատեսչություններում։ Բուհերի միավորման նպատակներից է հայտարարվում կոնկրետ ուղղվածություններով բուհեր ունենալը, կրթության որակի բարձրացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Կառավարության նպատակադրման մասին՝ ՀՀ-ում ունենալ 8 պետական բուհ, որոնք առաջիկայում պետք է տեղակայվեն Աշտարակում հիմնվելիք ակադեմիական քաղաքում։ Այս փոփոխությունը նախատեսված է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է Ազգային Ժողովում, երկրորդ ընթերցումը դեռ սպասվում է։

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը կանգնած է աղետի առաջ, իրավիճակը կշտկվի վճռական քայլերի դեպքում՝ սեպտեմբերի 1-ի առիթով ուղերձում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հղում էր արել ընդունելության քննության արդյունքներին՝ նշելով, որ բարեփոխումներն անհետաձգելի են․ պետական և մասնավոր բուհական ընդունելության տեղերի 60 տոկոսը թափուր է մնացել։

Բուհերի միավորման՝ Կառավարության նախաձեռնությունը մտահոգություններ և որոշակի դիմադրություն է առաջացրել նաև մասնագիտական, համալսարանական համայնքում։ Բանը հասավ բողոքի ակցիաների Կառավարության շենքի մոտ։

Արդյո՞ք բուհերի միավորումը բերելու է բարձրագույն կրթության որակի բարձրացման և ի՞նչ տեսակետ ունեն այն բուհերը, որոնց վերաբերում է այս նախագիծը։ Factor TV-ի տաղավարում հրավիրված բանավեճին մասնակցում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը, Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։