Պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար. Արայիկ Հարությունյան

Լուրեր

08.06.2026 | 01:19
ՔՊ-ն առաջատար է 2/11 տեղամասում, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստանն» է
08.06.2026 | 01:08
2/17 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատարն է, «Ուժեղ Հայաստան»-ը՝ երկրորդը
08.06.2026 | 00:59
Եկեք սպասենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:53
Էմոցիոնալ պոռթկումներ էին․ Մհեր Արմենիան՝ Փաշինյանին սատանայի հետ համեմատելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.06.2026 | 00:48
Ընտրությունների արդյունքները 110 տեղամասերի տվյալներով
08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքները շատ ծանր էին, սակայն կարողացել են պաշտպանել Արցախի Հանրապետությունը:

Այս մասին Արցախի նախագահն ասել է Արցախի Հանրային հեռուստատեսության հետ զրույցի ընթացքում՝ վերահաստատելով դիրքորոշումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Դե ֆակտո Արցախի Հանրապետությունն այսօր կա: Մենք շարունակում ենք ղեկավարվել մեր պետության մայր օրենքով՝ Սահմանադրությամբ, օրենքներով: Երկիրն իրավական առումով ապրում է նույն տրամաբանությամբ, իհարկե, ունենալով մարդկային ու տարածքային մեծ, ցավալի կորուստներ: Այդ պատճառով պատկերացնել Արցախն այլ կարգավիճակում, անհնար է: Դե ֆակտո անկախությունը չի քննարկվում: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ դե յուրե ճանաչման համար մեծ ճանապարհ ունենք անցնելու, պայքարելու՝ տարիներ, տասնամյակներ: Պայքարը պետք է շարունակել միջազգային հարթակներում՝ տարբեր բարեկամ ու ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգող երկրների հետ»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ միջազգային խաղացողները, որոնք այսօր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում իրենց ծառայությունները մատուցել, Արցախյան խնդիրը ստորադասում են և այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում:

«Բայց դա չի խանգարում մեզ՝ իրացնելու ազգերի ինքնորոշման ՄԱԿ-ի կանոնադրության կարևորագույն նորմը: Պետք է նշեմ, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միության Սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի համապատասխան, և մենք դա զիջելու որևէ ցանկություն չունենք: Արցախի ազատագրական պայքարը, որն այսօր ինքնորոշման իրավունքի ձևով ենք արտահայտում, 20,30 տարվա չէ, և մենք շատ իմաստուն պետք է լինենք այդ պայքարը վերջնակետին հասցնելու համար: Մենք պայքարելու ենք ինքնորոշման իրավունքն իրացնելու համար, և պետք է նշեմ, որ այն, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, չի ստորադասվում տարածքային ամբողջականությանը»,-հավելեց Արցախի նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե Արցախի համար ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ որևէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան:

«Տարածքային ամբողջականության նորմը գերակա չէ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, և մեր պայքարը հենց այդ շրջանակներում է լինելու: Մենք որպես հայ ևս շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության կայունության , Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների առումով , բայց արցախահայերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել կամ այդ պայմանագիրը չի կարող խոչընդոտել մեր պայքարին»,-ընդգծեց Արցախի նախագահը: