Կառավարությունը 145 միլիոն 991 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համար

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզում 10 սուբվենցիոն ծրագրերի համար 145 միլիոն 991 հազար դրամ հատկացնելու մասին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 8 միլիոն 337,8 հազար դրամ հատկացվել է Արծվանիստ համայնքի նոր կապտաժի կառուցման եւ որոշակի հատվածներում երկաթյա խողովակները նորով փոխարինելու, 7 միլիոն 504,2 հազար դրամ՝ Ակունք համայնքի մշակույթի տան վերանորոգման, 28 միլիոն 187,7 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շինության 1-ին հարկի վերանորոգման եւ 2-րդ հարկի դռների եւ պատուհանների փոխարինման, 24 միլիոն 288,4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի արտաքին լուսավորության համակարգի լամպերի փոխման, Կարապետյան, Հերացի, Գետափնյա 1, Գ. Նժդեհ եւ Կամոյի փողոցի լուսավորության նոր համակարգի կառուցման, 402 հազար 900 դրամ՝ Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, ինչպես նաեւ՝ Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ եւ Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցման, 9 միլիոն 262,4 հազար դրամ՝ Լճավան համայնքի խմելու ջրագծի վերակառուցման եւ ջրամբարի վերանորոգման, 38 միլիոն 328,3 հազար դրամ՝ Գավառ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի եւ գերեզմանոցի ճանապարհի ասֆալտապատման, 6 միլիոն 197,9 հազար դրամ՝ Լուսակունք համայնքի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության անցկացման, 19 միլիոն 922,5 հազար դրամ՝ Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում ասֆալտապատման աշխատանքների, 3 միլիոն 559,8 դրամ՝ Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում բազմաբնակարան շենքի մուտքերի եւ դռների վերանորոգման աշխատանքների համար։

Վերոնշյալ բոլոր ծրագրերը գտնվում են ավարտական փուլում։