2018-ից հետո Հայաստանում քաղաքական պաշտոններում կանանց նշանակման հարցում էական փոփոխություն է տեղի ունեցել. ՀՀ ՄԻՊ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով պանելային քննարկմանը․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Քրիստիննե Գրիոգրյանի խոսքով՝ ըստ 2021թ.-ին գենդերային հավասարության թեմայով կատարված մի ուսումնասիրության՝ կանանց սեփականության իրավունքով պատկանող ընկերություններն ավելի քիչ հասանելիություն ունեն փոխառություններին ու կապիտալի հնարավորություններին, այդ ընկերություններն ավելի «երիասարդ» են։

Կանայք Հայաստանում գործող բիզնեսների միայն 36%-ում են հանդես գալիս որպես համասեփականատեր, միայն 24% բիզնեսներում է, որ կանայք զբաղեցնում են բարձրաստիճան կառավարիչների պաշտոններ։

«Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ սեփականությամբ իրենց պատկանող բիզնես ունեցող կանանց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ ամուսնալուծված, կա՛մ չամուսնացած կանայք են։ Այսինքն՝ թրենդը, որ ընտանիք ունեցող կնոջ համար տնտեսական ակտիվությունը Հայաստանում քիչ տարածված երևույթ է, հաստատվում էր նաև այս հետազոտությամբ»,- նշել է Պաշտպանը։

Գրիգորյանը համաձայն է այն ուսումնասիրության հետ, որ իրական շահառուների թափանցիկության վիճակագրությունների սեռային բացվածքը պետության համար շատ օգտակար տեղեկություն կտա գենդերային քաղաքականությունը հասցեական մշակելու և իրականացնելու համար։

Գրիգորյանը նշել է, որ 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական կամ որոշումների կայացման պաշտոններում կանանց նշանակման, առաջմղման հարցում էական որակական փոփոխություն է տեղի ունեցել։

Միաժամանակ ասել է, որ կատարվող բարեփոխումները հիմնականում արվում են կանանց ջանքերուվ ու առաջնորդությամբ, սակայն հանրությանը ներկայացնողի դերում շարունակում են մնալ տղամարդիկ:

Հ.գ. 2018 թվականին ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել ապահովել բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի ստեղծման միջոցով։ Իրական շահառուներն իրական մարդիկ են, ովքեր կանգնած են ընկերությունների սեփականության շղթայի վերջում։

Կազմակերպության իրական շահառուն այն անհատն է, ում սեփականության իրավունքով պատկանում են ընկերության բաժնետոմսեր (բաժնեմաս) կամ այն անհատը, ով այլ միջոցներով վերահսկում է կազմակերպությունը։