ԵԱՀԿ խումբը հոկտեմբերի 21-27-ը կգտնվի Հայաստանում. կգնահատվի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում
Քաղաքականություն
19.10.2022 | 23:24Հոկտեմբերի 21-27-ը ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։
Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ: