Իրանի իրավապահ մարմինները հայտնել են «անկարգությունների» շուրջ 3 հազար մասնակիցների ձերբակալության մասին
Քաղաքականություն
19.10.2022 | 23:17Իրանի իրավապահ մարմինները հայտնել են «անկարգությունների» շուրջ 3 հազար մասնակիցների ձերբակալությունների մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի պատգամավոր Ահմադ Ալի-Ռեզա Բեյգին, գրում է ՌԻԱ Նովոստին։
«3 հազար մարդ, որոնք մասնակցել են Թեհրանում անկարգություններին, ձերբակալվել են»,- ասել է իրանցի պատգամավորը։
Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ սեպտեմբերի 16-ին բարոյականության ոստիկանությունը բերման է ենթարկել մի քուրդ աղջկա՝ գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկությունների, նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում լուրեր են տարածվել, որ Ամինին ծեծի են ենթարկել ոստիկանները:
Տաթև Ֆռանգյան