150 հազար դոլարի դիմաց քաղաքացիություն կարո՞ղ են ստանալ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները. փոխոստիկանապետի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Խորհրդարանում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացին Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլարի ներդրում կատարելով կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Օտարերկրացիների կողմից մեր երկրի տնտեսությունում ներդրում անելու չափը հենց 150 000 դոլար և ոչ ավելի բարձր շեմը, Ֆիդանյանի խոսքով, սահմանվել է՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը։

«Եթե իրապես ցանկանում ենք ապահովել գրավչություն, պետք է կարողանանք նաև ապահովել մրցակցությունը այլ երկրների հետ»,- ասաց Ֆիդանյանը։

Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին նու՞յնպես կարող է ներդրում անել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ փոխոստիկանապետը նշեց․ «Բոլոր ռիսկերը հաշվի ենք առնելու։ Էստեղ շատ հարաբերական է Ադրբեջանի քաղաքացի ասածը։ Նույն տրամաբանությամբ, կարող է, օրինակ, ազգությամբ ադրբեջանցի լինել, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալ։ Հետևաբար, կենտրոնանալ բացառապես քաղաքացիության գործոնի վրա, մենք չենք պատրաստվում։ Կառավարության որոշմամբ՝ մենք բոլոր ռիսկերը կփորձենք հնարավորինս հարթել»։

Մանրամասները՝ տեսանյութում։