«Ադրբեջանցիները հույս ունեն վերահսկել Երևան-Գորիս մայրուղին»․ Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Վայոց ձորի նախկին մարզպետ, ծառուկյանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հաստատում է, որ Արենի գյուղի մերձակա հայ-նախիջևանյան սահմանում ադրբեջանցի զինվորականները դիրքային առաջխաղացում են արձանագրել։ «Բավականին տեղաշարժել են իրենց հենակետերը, որի իրավունքը ունեին»,- ասում է նա։

Պարոն Բագրատյանը նախորդ շաբաթ-կիրակի եղել է Արենի գյուղում և նույնիսկ հեռադիտակով ծանոթացել է ադրբեջանցի զինվորականների նոր դիրքավորումներին։ Տեղյակ է, որ այդ ամբողջը տեղի է ունեցել առանց մեկ կրակոցի։ «Իրենց առաջխաղացումը տեղի է ունեցել այն պարզ պատճառով, որ իրենք համարում են, որ իրենց տարածքում իրենք իրավունք ունեն տեղաշարժվել»,- մեկնաբանում է վայոցձորցի Սերգեյ Բագրատյանը։

Այսօր մեր և ադրբեջանցի զինվորականների միջանկյալ գոտին 800 մետր է։ Սերգեյ Բագրատյանը տեղացիներին բացատրել է, որ խուճապի կարիք չկա և ամեն ինչ վերահսկվում է։

«Ենթադրում եմ, որ կա որոշակի շարժեր երկու կողմից էլ՝ միգուցե պայմանավորված կամ չպայմանավորված։ Բայց հենակետերի առաջխաղացում մենք ունեցել ենք այլ տարածքում»,- նկատում է նա։

Պատգամավորը, սակայն, մտավախություններ ունի ադրբեջանցիների արածի կապակցությամբ, թեպետ այնպես չէ, որ դիրքային առաջխաղացումով հայկական Արենի գյուղը հայտնվում է ադրբեջանցիների նշանառության տակ։ Այգիների մի հատված, այո՛, այլևս մշակել չի լինի։ «Ավելի շատ ինձ մտահոգեց, որ իրենց աղբյուրները նշել են, որ իրենց համար սա կարևոր է ճանապարհի իմաստով՝ այս Երևան-Գորիս ճանապարհի իմաստով, այսինքն՝ հույս ունենալ, որ այս հենակետերը կարող են հետագայում օգտագործել խանգարելու մեր զորքերի տեղաշարժը»,- վերլուծում է պարոն Բագրատյանը։

Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Պապիկյանը հայ-նախիջևանյան սահմանում ադրբեջանական դիրքերի առաջխաղացումը չի տարանջատում ղարաբաղյան խնդրից՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է տապալել Մինսկի խմբի գործընթացը։ Միաժամանակ պարոն Պապիկյանը հայտարարում է, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի ադրբեջանական դիրքերի առաջխաղացումից: «Չստուգված տեղեկության տարածումը որևէ դրական հետևանք չի կարող ունենալ»,- արձանագրում է պարոն փոխարտգործնախարարը։

Ի դեպ, պարոն Պապիկյանը որևէ կերպ չփորձեց մեկնաբանել հայ-նախիջևանյան դիրքերի փոփոխությունը սեփական աչքերով տեսած Սերգեյ Բագրատյանի վկայությունները:

Մհեր Արշակյան