Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կկալանավորվի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդությունը քննում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Ռազմիկ Մարիկյանը։

Դատավոր Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Վերջինս որոշել է գրավի դիմաց ազատ արձակել քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին, որը հայտնի է Ֆազ մականունով և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալն է: Խոսքը 2․5 մլն դրամ գրավի մասին է։

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի այս որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է, որից հետո ԱԱԾ-ն սկսել է Ալեքսանյանի նկատմամբ այս քրեական հետապնդումը։

Նույն գործով մեղադրվում է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ Փաստաբանի պաշտպանների պնդմամբ՝ Էրիկ Ալեքսանյանն ընդամենը կատարել է իր մասնագիտական պարտականությունն ու միջնորդություն ներկայացրել դատարան։ Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդությունը քննած դատավորը դեռևս որոշում չի հրապարակել։

Արաքս Մամուլյան