Ձևավորվել է Հայաստանում ստեղծվող Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովի կազմը. ՀՀ ԱՆ
Հասարակություն
18.10.2022 | 18:09Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային և ազգային 26 մասնագետներ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Ընդ որում, նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումից հետո Խորհրդատվական հանձնաժողովի անդամները կարող են հետագայում դիտարկվել նաև որպես նոր կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամի թեկնածուներ և արբիտրներ»,- ասված է հաղորդագրությունում։