«Հայաստանի կառավարությունը հիացական քայլեր է արել»․ Էրդողանի խորհրդականը՝ հայ-թուրքական կարգավորման մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական A Haber-ին տված հարցազրույցում, այլ թեմաներից զատ, անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Փաշինյանն այդ գործընթացը լավ է առաջ տանում՝ չնայած Սփյուռքի ճնշումներին։ Ալիևը վճռական է այս հարցում։ Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո լավ քայլեր կձեռնարկվեն։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար պետք է առաջ շարժվենք։ Մեր նախագահը կայցելի Զանգելանի օդանավակայանի բացմանը, լավ քայլեր են արվում։ Հավատում եմ, որ լավ քայլեր կձեռնարկվեն նաև Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայաստանի կառավարությունը հիացական քայլեր է արել, որին հայկական Սփյուռքը պետք է աջակցի»,-ասել է Քալընը։

Ի դեպ, ուշագրավ է, որ Քալընի այս հայտարարությունները կրկին որոշակիորեն հակասում են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի նախօրեի հայտարարությանը, երբ վերջինը Երևանին կոչ էր արել, իբր, «սադրանքներից զերծ մնալ ու կատարել պարտավորությունները»։

Էմմա Չոբանյան