Փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործը հարուցված է օդում կախված լուրերի, բամբասանքների հիման վրա»,- այս մասին այսօր Ալեքսանյանի կալանքի միջնորդության վրաբերյալ դատական քննությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գայանե Պապոյանը։

«Քրեական վարույթով ստացել ենք կալանքի միջնորդությունը, ես հավաստիացնում եմ, որ բերված նյութերում անգամ բառ չկա այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանը դիտավորություն է ունեցել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չարաշահի իր լիազորությունները», -ասաց Պապոյանը` միաժամանակ պնդելով, որ Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է բացառապես նրա փաստաբանական գրծունեությամբ իրականացված օրինական գործառույթներին։ Այն է` Ալեքսանյանը, որպես փաստաբան, իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Ըստ ԱԱԾ-ի՝ Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացնելով է օժանդակել Արուսյակ Ալեքսանյանին։ «Հիմա նշում են, որ այդ միջնորդութունը ներկայացնելով` Էրիկ Ալեքսանյանն օժանդակել է դատավորին, որ իր լիազորությունները չարաշահի»,- նշեց Գայանե Պապոյանը։

Թե որ քրեական գործին է վերաբերում Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը, փաստաբանը չբացահայտեց` հայտնելով, որ նախաքննական գաղտնիքի չհրապարակման ստորագրություն է տվել և վստահեցրեց․ «Մամուլում շրջանռող «օրենքով գող» Սուրոյի նկատմամբ հարուցված գործի հետ առնչություն չունի»։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Կարապետյանի նախագահությամբ,այսօր քննության է առնելու փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու` նախաքննական մարմնի միջնորդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։