«Իլհամի նպատակը Ղարաբաղի անունից բյուջեն թալանելն ու ղարաբաղցիներին Ղարաբաղ չթողնելն է»․ Բաքվում չեն հավատում Ալիևի հայտարարություններին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում բուռն քննարկումների առիթ է դարձել նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս հնչեցրած հայտարարությունը, թե Արցախի գրավյալ տարածքներն ականներից մաքրելու համար անհրաժեշտ է 30 տարի և 25 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ Ալիևը Ղազախստանում Ասիայի համագործակցության ու վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում մի շարք անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին ու կրկին անդրադարձելով ականապատման հարցին՝ նշել էր, թե, իբր, հայկական կողմն ավելի քան 1 մլն ական է տեղադրել։

«Միջազգային փորձագետների հաշվարկով՝ Ադրբեջանին անհրաժեշտ է մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար տարածքների ականազերծման հարցի լուծման համար»,- ասել էր Ալիևը։

Այս հայտարարությունն Ադրբեջանում բավական թերահավատորեն են ընդունել։ Սոցցանցերի տիրույթում շատերը նույնիսկ հեգնական մեկնաբանություններ են գրում, իսկ ահա ընդդիմադիրներն Ալիևին մեղադրում են Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքները սեփական բիզնես-օբյեկտի վերածելու և մարդկանց այնտեղ դիտավորյալ չբնակեցնելու համար։ Շատերի համար նաև հասկանալի չէ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ականազերծման համար անհրաժեշտ ավելի վաղ հայտարարված 10-15 տարին, իշխանություն որոշ ներկայացուցիչների հայտարարության համաձայն էլ՝ 5 տարից դարձավ 30 տարի։

Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլին Ալիևին մեղադրել է թալանի նոր միջոց գտնելու համար։

«Իլհամ Աիևը ցույց է տվել հերթական թալանի հասցեն։ Տարածքներն ականազերծելու համար անհրաժեշտ է 25 միլիարդ դոլար։ Ո՞վ է հաշվարկել այս թիվը, կա՞ հաշվետվություն ականապատ տարածքների տարածքի, թաղված ականների քանակի մասին։ Եթե ​​այո, ապա ինչո՞ւ չի հրապարակվում, ինչո՞ւ ականապատ տարածքների քարտեզը չի պատրաստվում և չի ներկայացվում հանրությանը։ Սա պետական ​​գաղտնիք չէ։ Աղդամի ուղղությունից դուրս ո՞ր տարածքներն են հայերը զանգվածային ականապատել։ Պատերազմի ժամանակ մեր բանակը կամաց-կամաց գրավեց այդ տարածքները։ Ինչպե՞ս է զինվորն ականին պայթել։ Իլհամը ստում է։ Նպատակը Ղարաբաղի անունից բյուջեն թալանելն է և ղարաբաղցիներին Ղարաբաղ չթողնելը, այդ պարարտ հողերը գրավելն է։ Իլհամը երազում է դառնալ աշխարհի ամենամեծ ֆեոդալը։ Տարածքում արդեն կառուցվում է հսկայական կոլտնտեսություն։ Հազարավոր հեկտարներով հացահատիկ է ցանվել, այգիներ են հիմնվել, ձկնաբուծարաններ են կառուցվել, փոքր հիդրոէլեկտրակայաններ են տեղադրվել։ Նա իր ընկերոջ և եղբոր՝ Էրդողանի՝ թյուրքական աշխարհի մեկ այլ բռնապետի հետ զավթում է ոսկու և այլ հանքավայրերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուխթարլին։

Նա նշել է, որ Ալիևը սովոր է մարդկանց ողբերգությունների վրա միլիոններ վաստակել։

Ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն էլ նշել է, որ տարածքները լավ հնարավորություն են Ալիևի կոռուպցիայի համար։

«Հերթական անգամ պարզ է դառնում, որ մեր բանակը, կրելով այդքան կորուստներ, այդ հողերն «ազատագրել» է ոչ թե մեր փախստականների և ամբողջ Ադրբեջանի ժողովրդի, այլ Իլհամ Ալիևի բռնակալության համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ 30 տարի և 25 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ Իլհամ Ալիևը մտադիր չէ փախստականներին վերադարձնել իրենց հայրենի տները, իսկ «ազատագրված» հողերը լայն հնարավորություն են կոռուպցիայի համար։ Կարծում եմ, որ ընդամենը մեկ տարում և 20-30 միլիոն դոլարով կարելի էր ականազերծել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Յագուբլուն։

Մեկ այլ հայտնի ընդդիմադիր գործիչ Ֆուադ Ղահրամանլին գրել է, որ Ականազերծման գործակալության ղեկավար Վուգար Սուլեյմանովը հայտնել էր, թե մինչև անցյալ տարվա հունվար՝ մեկ տարվա ընթացքում վնասազերծվել է ավելի քան 41․500 ական։ Եվ եթե ​​մեկ տարում 41,500 ական է մաքրվել, ապա, ըստ ընդդիմադիր գործչի, մնացած 450,000 ականը կարող է 10 տարի պահանջել, ոչ թե 25 տարի։

«Իլհամ Ալիևն ասել է, որ դրա համար 25 միլիարդ դոլար է անհրաժեշտ։ Սա ֆանտաստիկ թիվ է։ Որովհետև երբ 25 միլիարդ դոլարը բաժանում ես 500 հազար ականի, մեկ արժեքը կազմում է 50 հազար դոլար, սա 85 հազար մանաթ է։ Նա գերազանցում է նույնիսկ ֆանտազիայի սահմաններն ու իրականության հետ կապ չունի»,- սոցցանցի իր էջում գրել է Ղահրամանլին։

Էմմա Չոբանյան