Ադրբեջանում կա մեծ ճեղք՝ Ալիևը թեքվում է ՌԴ, հանրությունը չի ուզում․ ՀՀ-ն պիտի օգտվի դրանից․ Աննա Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.08.2026 | 18:18
Լարա Կազանջյանը տեղափոխվել է «Սարագոսա»
21.08.2026 | 18:10
Չալաբյանը կալանքից ազատ արձակվեց // ԱԺ-ն Կառավարության ծրագիրը կքննարկի օգոստոսի 24-ին․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 18:05
ՔՊ-ն «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին հանձնաժողովի նախագահ ընտրեց
21.08.2026 | 17:59
2 կիլոգրամից ավելի կրիստալ տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
21.08.2026 | 17:48
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
21.08.2026 | 17:40
Դավիթաշենում գործող «Ծիրան մարկետի» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել
21.08.2026 | 17:28
Ռոնալդինյո. «Եթե կարողանամ խփել 300-րդ գոլը, դա հիանալի կլինի»
21.08.2026 | 17:17
Ես սարսափում եմ էն մտքից, որ մի օր հասնելու եք Տիգրան Մեծին, մի խնդիր գտնելու եք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 17:03
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուի անունը
21.08.2026 | 16:57
3 անչափահաս մեղադրվում է հասակակցին ծեծելու, տեսանկարահանելու և համացանցում հրապարակելու համար
21.08.2026 | 16:48
Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
21.08.2026 | 16:46
Լիբանանի դեֆոլտից եք խոսո՞ւմ ՀՀ-ում․ թույլ չենք տա 300 հազար ադրբեջանցիների ֆեյք սերիալը նկարել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 16:43
Կառլոս Ալկարասը կորտ է վերադառնում
21.08.2026 | 16:35
«Մի՛ գոռա, հանգի՛ստ նստիր տեղդ». վեճ՝ Զառիթափում հանրային քննարկումների ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 16:30
ՌԴ-ն դաշնակցից՝ գործընկեր․ ինչ է փոխվել Կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրում արտաքին քաղաքական ուղղությամբ
Բոլորը

Հայաստան է ժամանել ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն։ Վերջին մեկ ամսում սա երկրորդ այցն է․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և մի շարք կոնգրեսականներ Հայաստան էին ժամանել լարված փուլում, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա՝ պատերազմ սկսեց ՀՀ-ի նկատմամբ։ ԱՄՆ-ն է զսպել Ադրբեջանի ագրեսիան և կանգնեցրել սեպտեմբերի 13-ի պատերազմը։ ՀՀ պաշտոնյաները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը, ՊՆ ղեկավարը հանդիպել են ԱՄՆ նախագահին, պետքարտուղարին, անվտանգային կառույցների ղեկավարների։

Որքանո՞վ է լուրջ տրամադրված ԱՄՆ-ն ՀՀ-ի գործակցությունը խորացնելու հարցում։ ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ին տված հարցազրույցում պատասխանելով այս հարցին՝ նշում է, որ Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում ԱՄՆ-ից հզոր պատասխան կա Ադրբեջանի դեմ․ «ԱՄՆ-ի ակտիվությունը ՀՀ-ում ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը դեմ է նվաճման քաղաքականությանը, և այդ արգելող նորմն է, որը միջազգային կայունություն է ապահովում։ ԱՄՆ-ը բռնի զավթման դեմ է։ Եթե ՀՀ-ի սահմանը պաշտպանեն, և եթե Ադրբեջանին կարողանան ուղերձներ ուղարկել, կնշանակի՝ Եվրասիական աշխարհամասում կարողացան պաշտպանել այդ նորմը, և ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել այդ նորմն աշխարհում, որը հարաբերական խաղաղության մեջ է բռնի զավթման դեմ նորմի պաշտպանվածության շնորհիվ»։

Այս իմաստով, Աննա Օհանյանը կարծում է, որ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ հայտարարած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվել են մեկ կողմում՝ ռազմական ագրեսորի։

Ինչքանո՞վ է ԱՄՆ-ը լուրջ տրամադրված ՀՀ ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում ավտորիտար Ադրբեջանի դեմ․ այս հարցին Աննա Օհանյանը պատասխանում է․ «Շատ ճիշտ է Ալիևի և Պուտինի միջև կապ տեսնելը։ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ նշաձողը շատ իջեցրեց և, փաստորեն, ՌԴ-ն նշաձողն իջեցրեց Ուկրաինայում, իսկ Ալիևը Հարավային Կովկասում անցավ դրա վրայով։ ՌԴ-ի քայլը Ուկրաինայի դեմ հզոր հարված է միջազգային նորմերին, և աշխարհի փոքր երկրներն անգամ վախեցած են ՌԴ-ի քայլերից, քանի որ դա հնարավորություն է ստեղծում, որ այլ տարածաշրջաններում նման հարձակումներ լինեն։ Այդ պատճառով Ալիևն օգտագործեց ՌԴ-ի հարձակման փաստը, իսկ Արևմուտքը համախմբվել է դրա դեմ։ Այդ համատեքստում է պետք դիտարկել Արևմուտքի ակտիվացումը Հարավային Կովկասում»։

Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ի եթերում մեղադրեց ՀՀ-ում 5․000 զինվոր ունեցող ՌԴ-ին՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու մեջ։

«Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության այս հակամարտությունը, միջամտեց հակամարտությանը և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ, և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանևր է, որը Կովկասում փորձում է անկայունություն հրահրել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար։ Ֆրանսիան ներկա է՝ միջնորդ ուժ է: Իսկ հայերին չենք լքի»,- ասել էր Մակրոնը։

Արձագանքելով՝ Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի որակեց Մակրոնի մտքերը և հավաստիացրեց, որ ՌԴ-ն միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ ԼՂ-ում։ Արդյո՞ք Մակրոնն անկեղծ է ՌԴ-ին մեղադրելով։ Աննա Օհանյանը, որն այս թեմայով նաև երկու գիրք է գրել, պատասխանում է, որ Մակրոնի մեղադրանքը՝ ուղղված ՌԴ-ին, վիճելի չէ։

«ՌԴ-ի մասնակցությունն այդ կոնֆլիկտին մեկ դարից ավելի պատմություն ունի, և ՌԴ-ն ուներ 100 տարի՝ լուծելու համար այն, բայց հետխորհրդային տարածքներում կոնֆլիկտների սկսումը նշանակում է, որ ԽՍՀՄ-ն ուժեղ չէր՝ վերևից համակարգ էր, և չկարողացավ իրականության մեջ այնպիսի կապեր հաստատել իր տիրապետության տակ գտնվող ժողովուրդների միջև, որ բռնություն չարտահայտվեր։ ՌԴ-ն չուզեց պաշտպանել ՀՀ սահմանները։ Անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկարողացավ իրականացնել առանց ԵՄ-ի՝ չի լինելու դա։ Խզումը շատ մեծ է, ՌԴ-ն չունի գործիքակազմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականացնելու, քաղաքական կամքը՝ չգիտեմ, բայց գործիքակազմ հաստատ չունի։ ՌԴ-ն հիմա գտնվում է իմպերիալ ճգնաժամի մեջ, ինքը մխրճված էր տնտեսական արևմտյան համակարգում, բայց հիմա մեկուսանում է, կապերը թուլանում են, հետևաբար, ՌԴ-ի լծակները՝ որպես կայսրություն գործելու, էլիտաների հետ աշխատելու, ևս թուլանում են»,- ասաց ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան