Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ, «Գալյա Նովենց» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-22-ը կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակցի և հյուրի, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոների տնօրենների՝ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։

Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի նշանակալի ներկայացումներից են Սանկտ Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթը» (Ռուսաստան) և «IM Perfect» թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետը» (Իտալիա)։

Երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում՝ 18 թատերախմբի մասնակցությամբ։ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը կներկայացնի «Լիր արքա» ներկայացումը։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «FestOFF» խորագրով հատուկ ծրագիր, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար։

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետության դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն․ փառատոնի օրերին վարպետության դասերը կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։

Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, իսկ 2016 թվականից փառատոնի տնօրենը՝ Կարո Բալյանը»,- ասված է հաղորդագրությունում։