Շաբաթական քանի ժամ պետք է աշխատել և երբ աշխատավարձ ստանալ․ Աշխատանքային օրենսգրքի պահանջն ու աշխատողի իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Յուրաքանչյուր աշխատողի աշխատաժամանակի և հանգստի ժամանակի սկիզբը և ավարտը սահմանվում է գործատուի կողմից։ Աշխատավայրում Ձեր իրավունքների ու պարտականությունների մասին՝ 

1․ Աշխատողը պարտավոր է աշխատել սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել աշխատողի աշխատաժամանակը։

2․ Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական 40 ժամը։ Առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում կարող է կազմել 48 ժամ։ Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներով վերանալու է առանձին աշխատողների 24-ժամյա աշխատանքային օրը։ Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3․ Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող գերազանցել օրական 12 ժամը։ 

4․Աշխատավարձը պետք է աշխատողին վճարվի յուրաքանչյուր ամիս՝ առնվազն մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը:  Աշխատավարձը վճարվում է ՀՀ արժույթով և կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ՝ բանկային վկայագրով, չեկերով կամ աշխատողի նշած բանկային հաշվին դրամական փոխանցումով: Ընդ որում՝ Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները պետք է կատարի անկանխիկ եղանակով:

5․ Գործատուի կողմից սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելու դեպքում նշանակվում է տուգանք խախտում թույլ տված անձի նկատմամբ՝ յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, «Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել 041 12 33 02 հեռախոսահամարով։