Ադրբեջանի ԱԳՆ նյարդային պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը, որում Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման թեմային։

«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ խուսափելու համար 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորություններից «Զանգեզուրի միջանցքով» ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները միացնելու վերաբերյալ։ Անցակետերի 3 անիրատեսական տարբերակներ առաջարկելը՝ անտեսելով 20 ամիս տևած բանակցությունները, այնքան էլ լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Ուշագրավ է, որ Բաքուն, անտեսելով 20 ամիս տևած բանակցությունների բովանդակությունը, շարունակում է խոսել գոյություն չունեցող ինչ-որ միջանցքի մասին, որի վերաբերյալ  հիշատակում չկա որևէ փաստաթղթում, այդ թվում՝ ադրբեջանական ԱԳՆ-ի կողմից նշված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս փաստաթղթում, ի դեպ, որևէ երթուղի նշված չէ, այնպես որ՝ Հայաստանն ինքն է որոշում սեփական տարածքում որտեղ անցակետ բացել կամ չբացել։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում այսօր անդրադարձել էր տարածաշրջանում հաղորդակցությունների բացման թեմային։

«Հայաստանի կառավարության որոշման նախագիծը՝ բացելու երեք անցակետ Հայաստան-Ադրբեջան սահմանին և ապահովելու արևելյան Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը, մի քանի ամիս է՝ պաշտոնապես շրջանառվում է։ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանից դրական արձագանքի»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Էմմա Չոբանյան