Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում՝ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գյումրու ավագանին հոկտեմբերի 14-ի նիստում միաձայն քվեարկությամբ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Հրայրի Քալաշյանին։ Քալաշյանը 18 տարի շարունակ՝ 1976-94 թթ.-ին եղել է Գյումրու գլխավոր ճարտարապետը։ Առաջարկը ավագանուն ներկայացրեց Գյումրու ներկայիս գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Դեռ ելույթը չսկսած՝ ավագանու անդամները, լսելով Սաշուր Քալաշյանի անունը, սկսեցին ծափահարել։

«Նա ծնունդով գյումրեցի է և իր ամբողջ կյանքը նվիրել է Գյումրիին և Գյումրու զարգացմանը։ Նա Հայաստանի ամենաառաջատար ճարտարապետներից մեկն է և մեծ լումա ունի ինչպես հայկական ճարտարապետության զարգացման, այնպես էլ մեր քաղաքի ճարտարապետության զարգացման, մշակույթի պահպանման հարցում»,-ասաց Հենրիկ Գասպարյանը։

Գյումրու ավագանու անդամները ոչ միայն միաձայն կողմ քվեարկեցին, այլև հոտնկայս ծափահարեցին։

Սաշուր Քալաշյանը Գյումրիում նախագծել ու կառուցել է Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների շենքերը, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, ինչպես նաև «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը։ Իսկ Երևանում նրա համահեղինակությամբ նախագծվել ու կառուցվել են Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Ավագանու որոշման մեջ ասված է․ «Գյումրի քաղաքի կառուցապատման, պատմամշակութային ժառանգության պահպանման, վերականգնման, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, ծնունդով գյումրեցի (1977-1992թթ, Լենինականի գլխավոր ճարտարապետ) Սաշուր Քալաշյանին»։

Արմիկ Մովսիսյան