Սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ Մալաթիա-Սեբաստիայում
Հասարակություն
15.10.2022 | 14:22Սոցիալական աջակցության նոր ծրագիր է գործակվել Մալաթիա-Սեբաստիայում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ծրագրում ներառված են բազմազավակ ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, տարեցներ, Արցախյան պատերազմներում զոհվածների ու մասնակիցների ընտանիքներ:
45 ընտանիք ստացել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:
Տարեսկզբից մինչև սեպտեմբեր սոցիալական աջակցության տարբեր ծրագրերում ընդգրկվել է վարչական շրջանի 1150 ընտանիք»,- ասված է հաղորդագրությունում։