Խաղաղության պայմանագրում չեմ կարծում՝ նման հիշատակում պետք է լինի․ Սիմոնյանը՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը բացառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

Արցախի պատվիրակություն հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի նախագահ  Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ չի կարծում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցե  հիշատակում լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Ես չեմ կարծում, որ  պետք է նման հիշատակում լինի, որովհետև դա, նախևառաջ, կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, երկրորդը՝ Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել ու տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի ու, միգուցե, առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չէ անել։
Մենք Արցախին առաջարկում ենք, որ Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի ու ներգրավված է  բոլոր քննարկումների մեջ, իսկ  Հայաստանը պետք է մաքսիմալ  ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը։

Սիմոնյանը հավելեց, որ Ադրբեջանը մշտական ուղիղ կապի մեջ է Արցախի օրինական իշխանությունների հետ:

«Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանություններն ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք», – ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ արցախցի պաշտոնյաները Երևան էին եկել Պրահայի քառակողմ հանդիպումից հետո, երբ Ստեփանակերտում բողոքի ցույցեր սկսվեցին։ Նրանք հայտարարել էին, թե գալիս են ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու, սակայն պատվիրակության կազմից Փաշինյանը հոկտեմբերի 12-ին ընդունել էր միայն Արայիկ Հարությունյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։