«Չի կարող Ղարաբաղի հետ բանակցությունների որևէ միջազգային մեխանիզմ լինել»․ Ալիևի օգնականը փորձում է հանգստացնել սեփական հանրությանը

Լուրեր

02.03.2026 | 18:36
Իրանական ԱԹՍ-ները հասել են Կիպրոս. Պաֆոսի օդանավակայանի տերմինալը տարհանվել է
02.03.2026 | 18:25
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտի վերջում հարվածել մրցակցին
02.03.2026 | 18:16
Իրանի դեմ շարունակվող գործողությունը չի հանգեցնի «անվերջ պատերազմի». Պենտագոնի ղեկավար
02.03.2026 | 18:07
Իրանի դեսպանը՝ Հայաստան իրանցիների հոսքի մասին // Զինծառայողի մահվան գործով կալանավորված անձ կա․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 18:02
Ես առաջինը հասա նրան, նախքան նա կհասներ ինձ. Թրամփը՝ Խամենեիի սպանության մասին
02.03.2026 | 17:54
Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 4-ի. CENTCOM
02.03.2026 | 17:43
Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար
02.03.2026 | 17:36
Իսրայելը հայտնել է Բեյրութին ավիահարվածի հետևանքով «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարի սպանվելու մասին
02.03.2026 | 17:27
Պեսկովը նշել է՝ ինչպես կարող են ԱՄՆ-ի հարվածները Իրանին ազդել Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա
02.03.2026 | 17:19
Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից
02.03.2026 | 17:10
Թոշակն ու զամբյուղը տարբեր հաշվարկներով․ ինչ են փոխում թվերը
02.03.2026 | 17:02
Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
02.03.2026 | 16:54
Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո
02.03.2026 | 16:48
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
02.03.2026 | 16:39
ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն ադրբեջանական իշխանությունների քարոզչամեքենա haqqin.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում Ստեփանակերտի հետ բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ձևավորել։

Հաջիևը շտապել է ադրբեջանական հանրությանը հանգստացնել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցում, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում հնչեցված միջազգային մեխանիզմի ստեղծման նախաձեռնության հետ կապված։

Ալիևի օգնականը նշել է, որ Վաշինգտոնում Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ եռակողմ հանդիպմանը քննարկվել են խաղաղության պայմանագիրը, սահմանների դելիմիտացիայի, հաղորդակցությունների բացման, հումանիտար հարցեր։

Հաջիևը, բնականաբար, չի նշել, որ քննարկվել է նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների համար միջազգային մեխանիզմի ստեղծման հարցը։

«Մեր դիրքորոշումը դելիմիտացիայի հարցում այն է, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախնական որևէ պայմանի։ Այսինքն՝ նման մոտեցումը, երբ հանձնաժողովի աշխատանքի արդյունքն ակնհայտ է, մեզ համար անընդունելի է։ Բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը նաև բարձրացրել է Ղազախի շրջանի 7 գյուղերի և Նախիջևանի մեկ գյուղի հարցը»,- հայտարարել է Հաջիևը։

Կրկնելով ադրբեջանական թեզերը՝ նա կրկին ասել է, թե ԼՂ հակամարտությունը, իբր, լուծված է։

«Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության ապահովման հարցն Ադրբեջանի ներքին գործն է։ Ղարաբաղում բնակվող հայերը մեր երկրի քաղաքացիներն են։ Ե՛վ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում բանակցություններում  Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն որևէ երրորդ երկրի հետ չի քննարկելու հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի սուվերեն իրավունքներին։ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծվելու են Ադրբեջանի սահմանադրությանը համապասխան։ Լինելով միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ որոշ ժամանակ անց Ադրբեջանը կարող է տեղեկացնել միջազգային գործընկերներին իր քաղաքացիների հետ տարվող երկխոսության մասին, սակայն բացառապես որպես բարի կամքի ու թափանցիկության դրսևորում»,- ասել է Հաջիևը՝ փաստացի հաստատելով, որ Ստեփանակերտի հետ երկխոսության մեխանիզմի ձևավորման բանակցություններ ընթացել են։

Ի դեպ, նա խոսել է Բրյուսելում ու Վաշինգտոնում անցկացված բանակցություններից՝ չնշելով, թե ինչ է ներկայացրել Բաքուն Պրահայի բանակցություններում։ Ուշագրավ է, որ Հաջիևն ու Ադրբեջանի իշխանությունները, որոնք 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չէին խոսում Արցախի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովան մասին, վերջերս սկսել են շոշափել այդ թեման։

«Վաշինգտոնում մեր պատվիրակությունը հայտարարեց, որ Ադրբեջանը, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, պարբերաբար տարբեր զեկույցներ է ներկայացնում ՄԱԿ-ին և այլ կազմակերպությունների։ Այս զեկույցները պարունակում են տեղեկատվություն Ադրբեջանի կառավարության գործունեության մասին, որն ուղղված է, օրինակ, ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանը։ Հետագայում այս զեկույցները կներառեն գործողություններ՝ ուղղված Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների իրավունքների ապահովմանը։ Այլ կերպ ասած՝ չկա և խոսք լինել չի կարող որևէ միջազգային մեխանիզմի մասին, որի ստեղծման նպատակն է Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի իրավունքների ու անվտանգության հսկողությունը։ Ինքնիշխանությունը մեր պետության քաղաքականության կարմիր գիծն է, և միջազգային գործընկերները պետք է ըմբռնումով և հարգանքով վերաբերվեն այս դիրքորոշմանը»,- ասել է Հաջիևը։

Ուշագրավ է նաև, որ միջազգային մեխանիզմի ձևավորման բանակցությունների մասին են վկայում նաև ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որոնցում քննարկվել է ԼՂ-ի բնակիչների իրավունքների ու անվտանգության հարցերը։

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցող մի շարք ռուսական տելեգրամյան ալիքներ ավելի վաղ հրապարակել էին Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով հայտարարությունը, որում ևս նշված էր  Բաքվի ու Ստեփանակերտի միջև միջազգային մեխանիզմի ստեղծումը։

Էմմա Չոբանյան