Կոմիտասը, Նարեկացին, Բաբաջանյանը և այլք՝ պատանի տաղանդների կատարմամբ

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum տաղանդների կրթական և զարգացնող ծրագրի 2021/2022թթ. եզրափակիչ համերգը, որի ընթացքում հանդես եկան 11-18 տարեկան 15 կրթաթոշակառուներ:

Համերգային ծրագրում հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Օձնեցու, Ռավելի, Բաբաջանյանի, Բաղդասարյանի, Վարդազարյանի, Հարությունյանի, Էլգարի, Վենյավսկու, Կասսադոյի, Չայկովսկու, Ֆորեի, Պուլենկի, Կոլինի, Շումանի, Ռախմանինովի, Լիստի, Խաչատրյանի և Եղիազարյանի ստեղծագործությունները:

Հավատում ենք, որ աջակցելով հայ պատանի տաղանդներին, կերտում ենք Հայաստանի ապագան, իբրև մշակութապես զարգացած պետության, նշեց «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը, հավելելով, որ Talentum ծրագրի շրջանակներում, հիմնադրամի կրաթաթոշակառուների համար աշխարհահռչակ պրոֆեսորներ և երաժիշտներ անցկացրել են ավելի քան 150 վարպետության դաս: «Սերգեյ Սմբատյանի հետ Հիմնադրամը ստեղծելիս մտածում էինք այն մասին, որ պետք է նոր շունչ տանք հայ կատարողական դպրոցին, որը տասնյակ տարիներ գործել է Հայաստանում և շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Բայց այսօր աշխարհը գնում է առաջ և ունի այլ պահանջներ, և մեր գլխավոր նպատակը բացահայտելն է այն պատանիներին, որոնք ունեն լուրջ ներուժ, կրթել և զարգացնել իրենց, և տալ Հայաստանին և աշխարհին համաշխարհային մակարդակի երաժշիշտներ։ Մենք հավատում ենք, որ կհասնենք այդ նպատակին»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը:

Անդրադառնալով հիմնադրամի աջակիցներին՝ Տեր-Հովակիմյանը նշեց, որ ծրագրի ձեռքբերում է համարում հովանավորների աջակցությունը և լիահույս է, որ առաջիկայում Հայաստանի երաժշտության և մշակույթի ապագան կարևորող մեկենասների թիվը կավելանա:

Նշենք, որ համերգի ավարտին պատանի երաժիշտներին հանձնվեցին «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum ծրագրի ավարտական վկայականներ: