Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների մեծ պատվիրակություն

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն կժամանի Հայաստան: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ «Այո, աշխատանքային այցով կոնգրեսականներ են գալու Հայաստան»,- ասաց Խաչատրյանը` նշելով, որ այցի հստակ օրը հայտնի կդառնա ավելի ուշ:

Ծովինար Խաչատրյանը նշեց, որ պատվիրակության կազմի վերաբերյալ առայժմ որևէ բան չի կարող հայտնել. «Կոնգրեսականները մեկ ընդհանուր չվերթով են գալու, բայց կազմի վերաբերյալ դեռ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ բավականին ներկայացուցչական կազմով են գալիս: Նրանք դեռևս ամռանը պետք է գային Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց, և այցը տեղափոխվել է մյուս շաբաթ»:

Սա կդառնա այս տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսականների արդեն երկրորդ այցը Հայաստան։ Սեպտեմբերի 17-19-ը Երևանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։ Կոնգրեսականները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես էր եկել մամուլի ասուլիսով, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախապես չծրագրված այցով եղել նաև ՀՀ ՊՆ-ում։