Ղրիմի կամրջի պայթուցիկի առեղծվածային ուղին․ ՌԴ-ի վարկածն ու հայկական կողմի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2024 | 14:41
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.11.2024 | 14:35
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ
25.11.2024 | 14:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կալուգայի «Թայֆուն» ռազմարդյունաբերական գործարանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.11.2024 | 14:15
Երևանում 3 օր անընդմեջ տեղումներ են սպասվում․ ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
25.11.2024 | 14:05
Ինչո՞ւ է վարչապետը լեգիտիմացնում «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ Արևմտյան Հայաստանը տարածքային պահանջ չէ՛․ Արմինե Մարգարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 13:55
Իրանն ու Ադրբեջանը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել
25.11.2024 | 13:50
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին կառույցի կարգավիճակ կտրվի
25.11.2024 | 13:45
Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել է
25.11.2024 | 13:36
Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային օգնությունը քննադատած Քելին Ջորջեսկուն
25.11.2024 | 13:28
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է
25.11.2024 | 13:17
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ վերջ դնելու տարածաշրջանում լարվածությանը․ Էրդողանը՝ Պուտինին
25.11.2024 | 13:08
Փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում․ ֆոնդերը կկարողանան ներդրումներ անել
25.11.2024 | 13:00
Իսրայելը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի համաձայնագրին․ Ynet
25.11.2024 | 12:54
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնին․ կան վիրավորներ
25.11.2024 | 12:46
«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
Բոլորը

Ղրիմի կամրջի վրա շաբաթ վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է 8 անձ, որոնցից մեկն ազգությամբ հայ 37-ամյա Արթուր Թերջանյանն է։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ ԱԴԾ-ին, գրում է, որ մյուս 5-ը Ռուսաստանի Դաշնության, իսկ 2-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են։ Ռուսական իշխանությունները կատարվածը համարում են ահաբեկչություն՝ պնդելով, որ կազմակերպիչն Ուկրաինայի ռազմական հետախուզությունն է։ 

«Մենք պարզել ենք կամրջի պայթյունի մասնակից առնվազն 12 մարդու ինքնությունը։ Ամբողջ երթուղու երկայնքով բեռների տեղաշարժը վերահսկել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցը»։ 

Այս միջադեպը մեզ մոտ, գուցե, այնքան մեծ քննարկման առիթ չդառնար, եթե ռուսական կողմը չհայտարարեր, թե կամրջի վրա պայթեցված բեռնատարի ուղին անցել է նաև Հայաստանով։ Ըստ ՌԴ հետաքննության՝ պայթուցիկ սարքը քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով գլանափաթեթներով՝ 22․770 կգ ընդհանուր քաշով 22 ծղոտե ներքնակով և օգոստոսի սկզբին Օդեսայի ծովային նավահանգստից ուղարկվել բուլղարական «Ռուսե» նավահանգիստ, հետո՝ վրացական «Փոթի», ապա՝ Հայաստան: Ռուսական ԱԴԾ-ն հրապարակել է բեռի տեղաշարժի վերաբերյալ իր վարկածը։

«Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում բեռը մաքսազերծվել է «Տրանսալյանս» տերմինալում ԵՏՄ-ի կանոններով, փաստաթղթերը կեղծվել են, որից հետո ուղարկողն արդեն «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն էր, իսկ ստացողը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն: Այնուհետև, հոկտեմբերի 4-ին Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռները հատել են ռուս-վրացական սահմանը Վերին Լարսի անցակետով, իսկ հոկտեմբերի 6-ին առաքվել և բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասում գտնվող Արմավիրի մեծածախ պահեստում։ Նույն օրը ծղոտե ներքնակները բեռնվել են ՌԴ քաղաքացու բեռնատարում, որը մեկնել է Սիմֆերոպոլ, իսկ երկու օր անց՝ հոկտեմբերի 8-ին ժամը 06:03-ին, Ղրիմի կամրջով անցնելիս իրականացվել է պայթյունը»։ 

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունից հետո պաշտոնական Երևանը արձագանքեց ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությամբ։

«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ, Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ, օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ։ Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Պարզաբանում տարածեց նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն՝ ներկայացնելով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։ Ըստ գերատեսչության՝  իրականացվել է ռենտգեն զննում, որի արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել։ Այնուհետև բեռի զննում իրականացվել է Արարատյան ժամակավոր պահպանման պահեստում

Առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու՝ ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը։ Ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում: Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել հայտարարատուի տնօրինությանը, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը պահեստը չի լքել։ Նույն ապրանքը  Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական «Лидер» ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։  

Պետեկամուտների կոմիտեն շեշտում է՝ ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: Հայաստան ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների՝ մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով: 

Factor TV-ն փորձեց տեղեկություններ գտնել Պետռեգիստրում  «ԳՈւ ԱՐ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի մասին, սակայն դրանք շատ սահմանափակ էին։ Միայն հայտնի դարձավ, որ ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականի նոյեմբերին, գրանցված է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Գուրգեն Շլեպչյանը։ Թե ի՞նչ կապ ունի վերջինը պատմության հետ, դեռևս որևէ պարզաբանում չի տարածվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան