Այս հրթիռային հարվածները ՌԴ-ի տեռորիզմն են խաղաղ բնակչության դեմ․ ցավալի պատասխան է ստանում Պուտինի բանակը․ Տիգրան Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Ուկրաինայի տարածքների՝ ռուսական զավթումը խորհրդանշող Ղրիմի կամրջի պայթեցմանը հաջորդեցին 7 տասնյակից ավելի հրթիռների հարվածներն ուկրաինական քաղաքներին։ Մի քանի տասնյակ զոհ ու վիրավորներ են եղել, ենթակառուցվածքային հսկայական վնասներ են հասցվել։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ շարունակելու են Կիևին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։

«Ուկրաինան բեկել է պատերազմի ընթացքը և դիմակայում է ռուսական ուժերին, որոնք հյուծված վիճակում են»,- ասել է Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի (GCHQ) ղեկավար Ջերեմի Ֆլեմինգը։

BBC-ն հատվածներ է հրապարակել հատուկ ծառայության ղեկավարի ելույթից։ Ըստ GCHQ-ի՝ չնայած նախօրեին Ուկրաինայի տարածքի վրա տեղի ունեցած զանգվածային հրթիռակոծություններին՝ ռուս զինվորականների զինամթերքը սպառվում է, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումները սխալ դուրս եկան։

Պատերազմի ներկա ընթացքի մասին Factor TV-ն զրուցել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյանի հետ։ Նա իրապես կիսում է բրիտանական հետախուզության տվյալը, որ պատերազմում բեկում է մտցվել։

«Պուտինը սխալվեց՝ այս պատերազմը սկսելով։ Ուկրաինայի զորքը մեծ հաջողությամբ կռվում է ռուսների դեմ՝ ազատագրելով նոր տարածքներ։ Այս հրթիռային հարվածները ՌԴ-ի տեռորիզմի վկայությունն են խաղաղ բնակչության դեմ։ Միաժամանակ, ուկրաինական կողմից շատ ցավալի պատասխան է ստանում Պուտինի բանակը»,- ասաց Տիգրան Ավագյանը։

Հայ ժողովուրդն իր մաշկի վրա է զգացել թուրքերի և ադրբեջանցիների վայրագությունները՝ ցեղասպանության, խոշտանգումների տեսքով։ Սակայն չի եղել պատկերացում հայաստանյան հասարակությունում, որ իր դաշնակիցը համարվող ՌԴ-ի բանակը ևս կարող է խաղաղ մարդկանց ոչնչացնելու ձեռագիր ունենալ։ Տիգրան Ավագյանն ասում է, որ ռուս զինվորը Ուկրաինա է գնացել որպես մարդասպան, և եթե ուկրաինացիները չկռվեն, գիտեն, որ կսպանվեն։

«Ռուսներից ազատագրված քաղաքներում սպանված երեխաների, բռնաբարված կանանց տասնյակ դիակներ են հայտնաբերվել»,- պատմեց Տիգրան Ավագյանը։

Ուկրաինայի դեմ պատերազմով հօդս ցնդեց հզոր ռուսական բանակի լեգենդը, որին հենց իրենք՝ ռուսները համարում էին աշխարհում երկրորդը հզորությամբ։ Տիգրան Ավագյանն Ուկրաինայի ՆԳՆ-ում իր պաշտոնավարման տարիներին անձամբ է զբաղվել ուկրաինական բանակի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով վերականգնման աշխատանքներին։ Նա նշում է, որ 2014 թվականին՝ Ղրիմի և Դոնբասի բռնազավթման շրջանում, կարելի է ասել, Ուկրաինան չուներ բանակ՝ մի քանի հազար հոգի էր պատրաստ պատերազմել, մինչդեռ հիմա բանակի թվաքանակը հասնում է ընդհուպ մեկ միլիոնի։

Ըստ նրա՝ Հայաստանը ևս շանս ունի անցում կատարել իր ձախողումն ապացուցած ռուսական բանակի մոդելից արևմտյան չափանիշով զինուժին․ «ԱՄՆ-ը շանս տվեց ՀՀ-ին՝ մտնել անվտանգության իր համակարգ․ ճիշտ ընտրությունը կփրկի հայ ազգին»։

Քաղաքագիտության դոկտորը ՀՀ-ի դեպքում պարտադիր անհրաժեշտություն է համարում նաև ռազմաքաղաքական անցումը դեպի ԱՄՆ-ի հետ խորը համագործակցության տարածք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան