Վրաստանը հերքում է Ղրիմի կամրջի պայթեցմանն իր առնչությունը

Լուրեր

27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
Բոլորը

Պայթուցիկով բեռնատարը չի հատել Վրաստանի մաքսային սահմանը, այս ամենը ենթադրություն է։ Լրագրողներին այս մասին ասել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն, գրում է Սպուտնիկ Գրուզիան։

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն ավելի վաղ հայտնել էր, թե քննիչները և ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, իբր, հայտնաբերել են Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մեջ կասկածվողներին և նրանց հետ կապ ունեցող անձանց, նաև պարզել է բեռնատարի երթուղին մինչև պայթյունը: Ըստ այդ տեղեկությունների՝ այն, իբր, անցել է Բուլղարիայով, Վրաստանով, Հայաստանով, Հյուսիսային Օսիայով և Կրասնոդարի երկրամասով։

«Մաքսային սահմանը չի անցել ո՛չ կցասայլ, ո՛չ տրոտիլով կամ այլ պայթուցիկով բեռնված վագոն։ Ես ոչ մեկին չպետք է արդարացնեմ: Եթե ինչ-որ մեկը ողջամտորեն հիմնավորի, որ հատել է Վրաստանի սահմանը, այդ դեպքում հետաքննություն կսկսվի, և պատասխանատու անձինք կբացահայտվեն»,- ասել է Կակաուրիձեն։

«Ինչպես են աշխատում մաքսային ծառայությունները վերահսկողության առումով՝ լավ գիտեն մեր բոլոր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները: Մենք նրանց հետ անընդհատ համագործակցում ենք»,- ասել է Կակաուրիձեն:

Տաթև Ֆռանգյան