Հայ գերիներին խոշտանգելու նոր տեսանյութն ուսումնասիրվում է ՊՆ-ի կողմից

Լուրեր

02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
Բոլորը

Տելեգրամյան ալիքներում հայ գերիներին խոշտանգելու նոր տեսանյութ է տարածվում։ Մոտ 30 վայրկյան տևողությանբ կադրերում երեք արնաշաղախ զինծառայողներ են երևում, որոնցից մեկը, ըստ երևույթի, սպանված է, մյուս երկուսը՝ վիրավոր։

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութն այս պահին ուսումնասիրվում է։

Հիշեցնենք՝ ընդամենը շաբաթներ առաջ տեսանյութ էր տարածվել հայ ռազմագերիներին գնդակահարելու կադրերով, որն արժանացել էր միջազգային հանրության կոշտ քննադատությանը։ Այս մասով ՀՀ-ն արդեն իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջանկյալ միջոց կիրառելու հայց է ներկայացրել։ Տեսանյութում 8-9 անձ է պատկերված, որոնցից մի քանիսն արդեն իսկ նույնականացվել են։

Նշենք՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպեցին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որում ասվում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»:

Ռոզա Վարդանյան