Խայտառակ հետընթաց կա ՌԴ-ում պատերազմից հետո․ «Ռոսկոմնադզորի»՝ Factor TV-ին գրաքննելու փորձն ավտորիտարիզմի դրսևորում է․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
Բոլորը

Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո հատկապես ՌԴ-ում սաստկացան հակաժողովրդավարական պրոցեսները՝ փակվեցին լրատվամիջոցներ, բանտարկվելու վախից հեռացան ընդդիմադիրներ և ազատ լրագրողներ։ Սակայն Պուտինի ռեժիմի ավտորիտար ձեռքը չշրջանցեց անգամ ՀՀ-ն, մասնավորապես՝ լրատվական դաշտը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բավարարվում իր երկրում անկախ լրատվամիջոցներին, քաղակտիվիստներին և ընդդիմադիրներին ճնշելով, բանտարկելով, և անցել է ՀՀ-ին։ Factor TV-ն օրերս պաշտոնական գրություն է ստացել «Ռոսկոմնադզոր»-ից՝ ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայությունից, որով ՌԴ իշխանությունները պահանջել են Factor TV-ից՝ հեռացնել ուկրաինական Բուչայի արյունալի դեպքերի հետ կապված ԵՄ-ի դատապարտման տեքստը։ Factor TV-ն չի պատրաստվում այս պահանջը կատարել, քանի որ անկախ ՀՀ-ի վրա չեն կարող ՌԴ օրենքները տարածվել, և ոչ ոք չի կարող լռեցնել լրատվամիջոցին՝ ներկայացնելու ճշմարտությունը, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի մասին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ ռուսական «Ռոսկոմնադզորի» կողմից Factor TV-ին գրաքննելու փորձը ռուսական ավտորիտարիզմի դրսևորում է։ Ըստ փորձագետի՝ Կրեմլի ավտորիտար բարքերը Հայաստան տեղափոխվելու վտանգ կա, և եթե ՌԴ-ն պատերազմի արդյունքում թուլանա, կթուլանա նաև այդ վտանգ, իսկ եթե ՌԴ-ն ուժեղանա պատերազմում, այդ վտանգն էլ կուժեղանա։

Անդրադառնալով հարցի քաղաքական ասպեկտին՝ Աշոտ Մելիքյանը նշում է, որ ՌԴ-ի ավտորիտար լծից պետությունները հոգնել են և փորձ են անում ազատվել ռուսական լծից, որը իր նախկին կայսրության մաս կազմող պետությունները մաս առ մաս «ծախում է»։ ՀՀ-ն բարդ իրավիճակում է և, ըստ փորձագետի, պետք է գործի առավել զգույշ և հաշվարկված։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան