ՀՀ կառավարության որոշմամբ Իրաքյան Քուրդիստանում բնակվող եզդի փախստականներին տրամադրվել է հումանիտար օգնություն

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Հոկտեմբերի 10-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և «Բարզանի» բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և «Բարզանի» հիմնադրամի համատեղ միջոցներով․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ստորագրման արարողությանը հաջորդեց 10-ից ավելի տեղական առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի և «Բարզանի» բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի համատեղ մամուլի ասուլիսը:

Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը` «Բարզանի» բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը, չնայած իր առջև ծառացած մարտահրավերներին, հավատարիմ է մնում հումանիտար արժեքներին և այս կերպ իր փոքր ներդրումն է ունենում եղբայրական եզդի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու հարցում:

«Բարզանի» բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդը իր ելույթում շնորհակալություն հայտնեց եզդի փախստականներին հումանիտար աջակցություն տրամադրելու համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշումը ուղերձ է միջազգային հանրությանը չդադարելու օգնել Իրաքյան Քուրդիստանում ապաստանած փախստականներին և ներքին տեղահանված շուրջ 1 միլիոն անձանց։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով և «Բարզանի» հիմնադրամի ջանքերով Շեյխանի ճամբարում գործող 3 դպրոցների մոտ 1000 աշակերտների համար ձեռք բերել դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ»,- ասված է հաղորդագրությունում։