Հունաստանն ու Թուրքիան, մի կողմ դնելով լարվածությունը, ուղիղ ծովային հաղորդակցություն են սկսել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիան և Հունաստանը, մի կողմ թողնելով երկարատև ռազմավարական մրցակցությունը, բացել են «բարեկամության գիծ» լաստանավային կապը հունական Սալոնիկի և թուրքական Իզմիրի նավահանգիստների միջև։ Այս մասին գրում է AFP-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Հունական Levante Ferries բեռնափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ MV «Smyrna di Levante» նավը սկսել է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ երկու երկրների միջև, որն առաջին ուղիղ ծովային կապն է տարածաշրջանային մրցակիցների միջև: Ընկերությունից նշել են, որ մինչև 948 ուղևոր և մինչև 300 մեքենա տեղափոխող նավը կխթանի հարևանների առևտրային շահերը և կխորացնի կապերը:

Նավը Սալոնիկիից դեպի Իզմիր առաջին փորձնական նավարկությունը սկսել է երկուշաբթի երեկոյան ժամը 17։15-ին՝ 35 հոգով, հիմնականում Levante-ի աշխատակիցներ:

«Մենք ցանկանում ենք կապել Եվրոպան և Ասիան՝ օգուտ քաղելով շուկայի պահանջարկից՝ խթանելու ծովային և զբոսաշրջային տրանսպորտը»,- ասել է կազմակերպության հույն օպերատոր Յանիս Դիմիտրիադիսը։

Հավելենք, որ վերջին շրջանում հատկապես Էգեյան ծովի հունական կղզիների հետ կապված կտրուկ աճել է լարվածությունը Հունաստանի և Թուրքիայի միջև։ Անկարայից պարբերաբար տարբեր սպառնալիքներ են հնչում Աթենքի հասցեին։

Էմմա Չոբանյան