Որոշված է՝ ՀՀ-ն Եվրոպայի մաս է, կարգավիճակի հարց է քննարկվում․ ՌԴ-ի համար մենք այլևս գոյություն չունենք․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ղրիմի կամրջի պայթեցումից հետո ՌԴ-ն է հարվածներ հասցրել ուկրաինական քաղաքներին, այդ թվում` մայրաքաղաք Կիևին: Կրեմլը հենց ուկրաինացիներին է մեղադրել Ռուսաստանը և Ղրիմի թերակղզին կապող կամուրջը պայթեցնելու համար: Ուկրաինական քաղաքների հրթիռակոծությունների հետևանքով կա առնվազն 5 զոհ, մոտ 30 քաղաքացի վիրավորվել է: Ավերվել են մեծ թվով շինություններ:

Կիևից զատ՝ հարվածների են ենթարկվել Դնեպրը, Խարկովը, Ժիտոմիրը, Նիկոլաևը և Արևմտյան Ուկրաինայի մի շարք բնակավայրեր: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ ռուսներն ուկրաինական թիրախների վրա արձակել են առնվազն 75 հրթիռ: Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանությունը կարողացել է ոչնչացնել դրանցից ավելի քան 40-ը:

Ի՞նչ ընթացք է ստացել պատերազմը։ Factor TV-ի հարցազրույցում սոցիոլոգ Կարեն Սարգսյանը ռուսական այս հրթիռակոծությունը պատասխան է համարում Ղրիմի կամրջի վնասմանը։

«ՌԴ-ում մեծ հիստերիա բարձրացավ կամրջի պայթեցման հետ կապված։ ՌԴ-ում միշտ վստահ էին, որ կամուրջն անձեռնմխելի է, ձեռք չեն տա դրան։ Այն համարվում է Պուտինի ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Այսինքն՝ իր ծննդյան օրով կամրջի վնասումն ինքն ընկալել է որպես անձնական վիրավորանք, և ինչպես ցանկացած վատ դաստիարակված անձնավորություն՝ ինքն էլ պատասխանել է՝ ինչպես կարող էր։ Հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքներին Ուկրաինայի»,- ասաց Սարգսյանը։

Ռուսաստանի հետախուզությունն ունի լրջագույն խնդիրներ Ուկրաինայի տարածքում, բայց և Կիևն է իր դաշնակիցների մատակարարած ՀՕՊ համակարգերով պաշտպանում կարևորագույն կետերը։

Իսկ ի՞նչ է փորձում թաքցնել Ռուսաստանն Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի մասին։ Հարցն առաջանում է, երբ Կրեմլը փորձում է լռեցնել ոչ միայն ռուսական լրատվամիջոցներին, այլ անգամ՝ Հայաստանում գործողներին։ Այսպես, Factor TV-ն պաշտոնական գրություն է ստացել «Ռոսկոմնադզոր»-ից, որը հղում անելով Ռուսաստանի Գլխավոր դատախազության որոշմանը՝ Factor TV-ից պահանջում է հեռացնել, իրենց բնութագրմամբ՝ ՌԴ օրենքի խախտմամբ տարածված տեղեկատվությունը։ Մեր կայքի ռուսալեզու բաժնում տեղադրել էինք Եվրամիության պաշտոնական դատապարտող հայտարարության ռուսերեն թարգմանությունը՝ կապված ուկրաինական Բուչայի արյունալի դեպքերի հետ։ ԵՄ-ն խստագույնս դատապարտել էր Ռուսաստանի Զինված ուժերի կողմից Ուկրաինայի մի շարք քաղաքներում կատարված վայրագությունները՝ նշելով, որ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման ապացույցները ցույց են տալիս դաժան պատերազմի իրական դեմքը, որ Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը կներառվեն եվրոպական հողի վրա կատարված գազանությունների ցանկում։ Սոցիոլոգը կարծում է, որ ՌԴ-ն թաքցնում է պատերազմի մասին այն տեղեկությունները, որոնք կարող են առաջացնել ներքին բողոքի մեծ ալիք։

«Տեղեկատվական պատերազմում ՌԴ-ն ունի լուրջ խնդիրներ։ Այդ մասին են վկայում նաև ռուս պրոպագանդիստների՝ վերջին շրջանում արած հրապարակումները սոցցանցերում, որոնք իրենց խուճապն են վկայում։ Ինչ վերաբերվում է Factor TV-ին ուղարկված նամակին, ես շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ։ Սա նաև նշանակում է, որ իրենք ամբողջությամբ հիստերիկացել են և ազդելու այլ լծակ չունեն։ Եթե «Ռոսկոմնադզոր»-ը ձեզ գրություն է ուղարկում, այսինքն՝ ոչ թե փորձում է աշխատել հայկական կառավարության կամ հայկական ինստիտուտների հետ, նշանակում է՝ իրենք պարտվել են նաև բոլոր այն գործողություններում, որոնք ժամանակին մեկ զանգով լինում էր։ Ես չեմ հիշում դեպք, որ ՌԴ-ն բողոքի և ՀՀ-ի իշխանությունը չկատարի։ Այսինքն՝ ինչ-որ բան է եղել, որ մերոնք պատասխանել են՝ սա դուք, սա՝ իրենք, մենք կապ չունենք։ Իրենք գիտեին, թե որ նավի հետևից են գնալու, բայց որոշել են, ամեն դեպքում, նամակ գրել ձեզ»,- ասաց սոցիոլոգը։

Անդրադառնալով ՀՀ-ում բավականին ակտիվացած ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին, Կարեն Սարգսյանը, որ այդ պահանջով բողոքի ցույցի կազմակերպիչներից է, նշում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը պետք է լինի ոչ թե զուտ տեխնիկական գործընթաց, այլ դրան պիտի հետևի բովանդակային և խորքային լուրջ անցում․ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալը բավարար չէ, անհրաժեշտ է նաև, որ ՀՀ-ն խզի ՌԴ-ի հետ ռազմական գործակցության պայմանագրերը, և սերտացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ։ Սա բավականին հնարավոր սցենար է՝ հաշվի առնելով ՌԴ-ի թուլացմանը զուգահեռ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դերի աճը։

«Այն, որ Սյունիքը նոր Սուեզն է Արևմուտքի համար, ակնհայտ է։ Սյունիքը չեն տալու, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Եթե ՀՀ-ն գնում է քաղաքակիրթ աշխարհի մոդելով, իրենք առաջարկում են տրոհել խնդիրը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքել պայմանագիր, որով ՀՀ-ն ամբողջությամբ ապահովում է իր անվտանգությունը, իսկ Արցախի հարցը լուծվում է տարբեր մոդելներից մեկով՝ որպես լուծման ենթակա խնդիր։ Անգամ Չինաստանն է ասել, որ ԼՂ-ի հարցը չի լուծվել, շատ հնարավոր է՝ լուծումներից մեկը լինի՝ «մեկ երկիր՝ երկու համակարգ», ինչպես իրենք աշխատում են Հոնկոնգի, Մակաոյի, Թայվանի հետ, ինչը նաև հավելյալ լեգիտիմություն կբերի։ Շատ-շատ են դիվանագիտական լուծումները։ Ի վերջո, կա Կոսովոյի տարբերակը, եթե Ալիևը դրան չի համաձայնվում։ Արևմուտքը կգնա դրան, որովհետև Սյունիքն իր նոր Սուեզն է»,- ասաց նա։

Կարեն Սարգսյանը համոզված է, որ Արևմուտքն այլևս այս տարածաշրջանից չի նահանջելու՝ թույլ չի տալու նոր ցեղասպանություն։ Ըստ նրա՝ որոշում է կայացված, որ Հայաստանը Եվրոպայի մաս է, և այժմ կարգավիճակն է քննարկվում՝ ինչ մոդելով և ինչ չափով Եվրոպայի մաս կդառնա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան