«Ռոսկոմնադզորը»՝ ընդդեմ Factor.am-ի. Կրեմլին դուր չի եկել Բուչայի դեպքերին ԵՄ-ի քննադատությանն անդրադարձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 14:46
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության են հասցրել. կա կալանավորված անձ
15.12.2025 | 14:32
Վիզաների ազատակացման գործընթացում առաջընթացը շատ կարևոր է ՀՀ քաղաքացիների համար․ Արարատ Միրզոյան
15.12.2025 | 14:21
Ամերիկացի հայտնի դերասան Ռոբ Ռայներն ու կինը մահացած են հայտնաբերվել Լոս Անջելեսում իրենց տանը
15.12.2025 | 14:12
Թմրանյութ օգտագործած վարորդներին կբացահայտեն տեխնիկական սարքերի միջոցով. նոր նախագիծ
15.12.2025 | 14:00
Ցորենի նոր խմբաքանակ է գալիս Ադրբեջանով, հացի գնի վրա ազդելո՞ւ է, չեմ կարող ասել. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:49
Ուիթկոֆը հայտարարել է Բեռլինում Զելենսկիի հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին
15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
15.12.2025 | 12:39
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
Բոլորը

«Ռոսկոմնադզոր»-ը պարտադրանքի մահակը փորձում է կիրառել նաև ՀՀ-ում։ Factor TV-ն պաշտոնական գրություն է ստացել ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայությունից։ Կառույցը, հղում անելով Ռուսաստանի Գլխավոր դատախազության որոշմանը, Factor TV-ից պահանջում է  հեռացնել, իրենց բնութագրմամբ՝ ՌԴ օրենքի խախտմամբ տարածված տեղեկատվությունը։

Խոսքը դեռևս այս տարվա ապրիլի 4-ի մի հրապարակման մասին է։ Factor.am կայքի ռուսալեզու բաժնում տեղադրել էինք Եվրամիության պաշտոնական դատապարտող հայտարարության ռուսերեն թարգմանությունը՝ կապված ուկրաինական Բուչայի արյունալի դեպքերի հետ։ ԵՄ-ն խստագույնս դատապարտել էր Ռուսաստանի Զինված ուժերի կողմից Ուկրաինայի մի շարք քաղաքներում կատարված վայրագությունները՝ նշելով, որ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման ապացույցները ցույց են տալիս դաժան պատերազմի իրական դեմքը, որ Բուչա քաղաքում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը կներառվեն եվրոպական հողի վրա կատարված գազանությունների ցանկում։

ՀԱՏՎԱԾ «ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ» ՊԱՀԱՆՋԻՑ

ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի պահանջով ինտերնետ մատակարարը կամ այլ անձ, որն ապահովում է այս տեղեկատվական ռեսուրսի տեղադրումը ինտերնետում, պարտավոր է՝

1) սույն ծանուցումը ստանալու պահից անմիջապես տեղեկացնել տեղեկատվական ռեսուրսի սեփականատիրոջը օրենքի խախտմամբ տարածված տեղեկատվությունն անհապաղ ջնջելու անհրաժեշտության մասին;

2) սույն ծանուցումը ստանալու օրվանից մեկ օր հետո սահմանափակել մուտքը նշված տեղեկատվական ռեսուրս` օրենքի խախտմամբ տարածված տեղեկատվությունը հեռացնելուց հրաժարվելու կամ անգործության դեպքում:

Տեղեկատվական ռեսուրսի սեփականատերը պարտավոր է հոսթինգ մատակարարից կամ նշված այլ անձից համապատասխան ծանուցումը ստանալու օրվանից 24 ժամվա ընթացքում ջնջել օրենքի խախտմամբ տարածված տեղեկատվությունը:

Ռուսաստանը չի կարող իր պահանջը Հայաստանի իրավապահ մարմինների միջոցով կիրառել Հայաստանում՝ ասում է իրավապաշպան Արթուր Սաքունցը։

Սա նմանօրինակ առաջին դեպքը չէ՝ հիշեցնում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, երբ հայկական լրատվամիջոցը ծանուցում  է ստանում «Ռոսկոմնադզոր»-ի կողմից, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ սահմանափակել իր ընթերցողների ու բնակչության հասանելիությունն այն հրապարակումներին, որոնք բարձրաձայնում են Ռուսաստանի վայրագությունների մասին։

Փորձագետների կարծիքով՝ «Ռոսկոմնադզոր»-ի այս որոշումից տուժելու են միայն Ռուսաստանում բնակվող հայերն ու այն ռուսաստանցիները, ովքեր կարողանում էին անկախ լրատվամիջոցներից զրկված Ռուսաստանում այլընտրանքային աղբյուրներից օգտվել։

Հերթական այլընտրանքային աղբյուրի փակումը Ռուսաստանում, իհարկե, ցավալի կլինի, բայց այնտեղ ապրող քաղաքացիները, ըստ Աշոտ Մելիքյանի, արդեն ինչ-որ չափով հարմարվել են Ռուսաստանում տիրող բարքերին։

Factor TV-ն, բնականաբար, չի պատրաստվում ենթարկվել ՌԴ-ում գրաքննության գործիք դարձած կառույցի պահանջներին և նյութը հեռացնել կայքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան