Որոշ միկրո ձեռնարկատերեր սկսելու են եկամտահարկ վճարել. կառավարության նոր որոշումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 18:25
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են ունեցել
26.08.2026 | 18:20
ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են
26.08.2026 | 18:15
Քոչարյանին տանում են կալանքի, Սարգսյանին՝ արգելում լքել երկիրը․ Փաշինյանի հայտարարությունից 1 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 18:13
Զինվորների վրաերթի գործով ևս մեկ ձերբակալված կա // Մոսկվան՝ ՀԿԵ-ի կոնցեսիան փոխանցելու մասին․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 18:01
Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի ու եկամուտների մասնաբաժինների շուրջ. ԻՀՊԿ
26.08.2026 | 17:58
Ծանրորդ Նարե Առաքելյանը՝ Եվրոպայի Մ-15 փոխչեմպիոն
26.08.2026 | 17:57
Նախկին թալանչիների մեծ մասը հիմա ձեզ համար ընտրություններում ձայն բերողներ են․ Իրինա Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:52
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ
26.08.2026 | 17:45
18-ամյա ֆուտբոլիստը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»
26.08.2026 | 17:40
Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26.08.2026 | 17:25
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան․ կքննարկվի նրա կալանքի հարցը
26.08.2026 | 17:23
Բուդապեշտը Ռուսաստանին համարում է Հունգարիայի ու Եվրոպայի համար սպառնալիք
26.08.2026 | 17:11
Առուշանյանի հետ շփվո՞ւմ եք. հարց Իրինա Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 17:00
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին առաջարկել է քննարկել Իրանի նկատմամբ «ավելի խիստ պաշարման» հնարավորությունը՝ կասկածելով գործարքի հնարավորությանը
26.08.2026 | 16:51
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա հողամաս․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Իրենց բնակարանները վարձակալության տվող կամ գումարը որպես փոխառություն տվող քաղաքացիներն այսուհետ չեն կարողանա խուսափել հարկերից։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում միկրոձեռնարկատիրությանը վերաբերող փոփոխություններ նախագիծը։

Նախարարը նախ հիշեցրեց, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչև 24 մլն (ամսական միջինը 2 մլն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։

«Օրինակ`մարդը կարող է հայտարարել, որ միկրոձեռնարկատեր է, և իր սեփական գույքը տալ վարձակալության, վարձակալությունից, օրինակ, բնակարանի վարձից ստացած եկամուտները պահանջել, որ չհարկվեն, որովհետև իր կարգավիճակը հայտարարվել է որպես միկրոձեռնարկատերի կարգավիճակ։ Այն դեպքում, երբ բնակարանի վարձակալության դեպքում քաղաքացին իր ստացած եկամուտներից պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ։ Մեկ այլ դեպքում մարդը կարող է փոխառության տալ իր գումարը մեկ այլ անձի, ու փոխառության դիմաց ստացած տոկոսային եկամուտները, որպես միկրոձեռնարկատեր, պահանջել, որ չհարկվեն»,-նշեց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով` օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում այսօրինակ պասիվ եկամուտները չազատել հարկումից, մասնավորապես` 10 տոկոս եկամտահարկից։

Բացի այդ նոր կարգավորմամբ նախատեսվում է սահմանափակել նաև վարձու աշխատողների աշխատավարձերից հարկվող եկամտահարկից խուսափելու հնարավորությունը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով` որպես միկրոձեռնակատերեր գրանցված գործատուներն իրենց աշխատողներին վճարվող աշխատավարձի դիմաց եկամտահարկ չեն վճարում։ Բացի այդ, երբեմն խոշոր ընկերություններն իրենց աշխատողներին գրանցում են որպես միկրոձեռնարկատեր` խուսափելով նրա եկամուտների դիմաց հարկումից։

Մանրամասները՝ տեսանյութում։