Կնոջը հայհոյելու համար պատասխանատվություն չի կրի․ դատախազը հրաժարվեց մեղադրանքից

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվեց և ավարտվեց ընտանեկան բռնության գործերից մեկի քննությունը։ Դատաքննության մեկնարկին մեղադրող դատախազ Էլեն Անանյանը դատարանին միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ ամբաստանյալին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է։ Խոսքը նախկին Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի մասին է, որը քրեական պատասխանատվություն էր սահմանում «ծանր վիրավորանքի» համար։

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Ա․Ս․-ն այցելել է նախկին կնոջ բնակարան ու հայհոյել նրան։ Տուժող Ռ․Դ․-ն Factor.am-ին տված հարցազրույցում պատմեց, որ հայհոյանքներն ու ֆիզիկական բռնությունները պարբերական բնույթ են կրել։ Այնուամենայնիվ, տուժողը դատարանում չառարկեց, որ տվյալ գործով քրեական հետապնդումը դադարեցվի, քանի որ ամբաստանյալը չի կարող մեղավոր ճանաչվել մի  արարքի համար, որը գործող օրենսգրքով քրեական հանցագործություն չի համարվում։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց որոշումը, որով դադարեցվեց քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Կարինե Սիմիդյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ տուժող կինը Ոստիկանությանը բողոք է ներկայացրել նախկին ամուսնու կողմից իր նկատմամբ հետապնդումների և բռնության փաստով, դատարանը պաշտպանական որոշում է կայացրել, որով արգելել է Ա․Ս․-ին մոտենալ նախկին կնոջը։ Տղամարդը, սակայն, ըստ տուժողի, խախտել է դատարանի որոշումը և քանիցս մոտեցել իրեն։ Ֆիզիկական բռնությունների գործով ընթանում է նախաքննություն։ Իսկ հայհոյանքների համար Ա․Ս․-ն այսօր ազատվեց պատասխանատվությունից։

Նշենք, որ տուժողն ամբաստանյալի հետ համատեղ երկու երեխա ունի՝ 7 տարեկան տղա և 2 տարեկան աղջիկ։ Երեխաներն ապրում են մոր հետ, ծնողներն ամուսնալուծության փուլում են։ Ռ․Դ․-ի խոսքով՝ նախկին ամուսինը երեխաներին այցելելու փորձեր չի արել։ Տուժողը Factor.am-ին նաև պատմեց, որ ամբաստանյալն իր հեղինակությունն արատավորող տեղեկություններ է տարածում ինչպես իր աշխատավայրում, այնպես էլ սոցիալական ցանցերում։

Ի դեպ, նախքան դատական նիստի մեկնարկը, ինչպես նաև ընդմիջման ընթացքում ամբաստանյալը կնոջ հասցեին մեղադրական և վիրավորական արտահայտություններ էր անում, ինչին տուժողը չէր արձագանքում։ Իսկ դատական կարգադրիչը ամբաստանյալին զսպվածության կոչ արեց՝ նշելով, որ ինչ ունի ասելու, կարող է դատաքննության ընթացքում ասել։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի