Ինչպե՞ս է Երևանի քաղաքապետարանը փորձում լվանալ ձեռքերն ու քաղաքացիների ուղեղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
Բոլորը

Մայիսի վերջին օրերին Երևանում տեղացած անձրևները մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրհեղեղի վերածվեցին: Պատճառն այն է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրատարները լավ չեն գործում, որոշ վայրերում էլ ընդհանրապես չկան: Քաղաքացիների դժգոհություններին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրեց, թե՝ «… Մայրաքաղաքում անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ»։

Այսքանը, և ոչ մի խոսք այն մասին, թե ինչ են անում, որպեսզի պատկան կառույցները նորմալ աշխատեն: Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունն աղաղակող խախտում հայտնաբերեց. Երևանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ, որն ավանդաբար հաղթում է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն՝ տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ: 2016-18 թվականներին հիշյալ ընկերությունը ստացած 267 միլիոն դրամից 187 մլն-ը յուրացրել է: Գործունեությունն էլ վերահսկել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկնաբանում է, թե իրենց կղմից պատշաճ վերհսկողություն է եղել: Արթուր Գևորգյանն էլ հայտնում է, թե «… Յունիգրաֆ-Իքս» ընկերության հաշվապահական խնդիրները չեն ներառվում վարչության գործառույթների կամ լիազորությունների մեջ»:

Այսինքն՝ քաղաքապետարանը մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ է մայրաքաղաքի համար կարևոր խնդրի հետ կապված դիտորդի կարգավիճակ ստանձնում: Այնինչ, եթե հաշվարկվում է, որ նման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ է 267 մլն դրամ, բայց պարզվում է, որ ծախսվել է 82 մլն դրամ, ուրեմն կամ անորակ, փնթի ծառայություն է մատուցվել կամ՝ նախնական հաշվարկը ուռճացված է ներկայացվել: Երկու դեպքում էլ քաղաքապետարանը պատասխանատու է։ Ու հարց է առաջանում՝ այսպես ձեռքերը լվանալով ուր է հասնելու քաղաքապետարանը: Բնականաբար, քաղաքապետարանը պետք է տարբեր մասնավոր և իր ենթակայության հիմնարկների պատվիրակի ծառայություններ: Բայց եթե պետք է հատկացվող գումարի 70 տոկոսը գրպանվի, հասարակ անձրևը մայրաքաղաքը դարձնի Վենետիկ, քաղաքապետարանն էլ որպես պատասխանատու հղում անի տարբեր մասնավոր հիմնարկների, էլ Տարոն Մարգարյանի աշխատանքն ո՞ւմ է պետք:

Սևակ Հակոբյան