Ծրագիրը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի առավել թիրախային իրականացմանը․ ԱՆ

Լուրեր

02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
Բոլորը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել Է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից։

Նվարդ Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին, գործընկերներին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Վարդանյանը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում թվինինգ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն է ընձեռվում օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի եվրոպական լավագույն փորձն ու այն ներդնել Հայաստանի հակակոռուպցիոն կրթության, հանրային իրազեկման գործընթացներում, ռազմավարական փաստաթղթերի մշակման և միջոցառումների իրագործման գործում:

Նվարդ Վարդանյանը կարևորել է նաև Եվրոպայի միության անդամ երկրների՝ մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության շարունակականությունը, որը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը և Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդմանը: Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, Հայաստանում դիվանագիտական և միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: