«Չէի կարող պատերազմել Ուկրաինայի դեմ». ՌԴ-ն լքողներից շատերը փորձում են ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
Բոլորը

Անտոնը, Իգորն ու Նիկիտան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում հավաքված բոլոր ռուսաստանցիները նույն ցանկությունն ունեն՝ հաստատվել Հայաստանում։ Այստեղ նրանց համար խորհրդատվություն է կազմակերպվել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, կեցության և բիզնեսը Հայաստան տեղափոխելու հարցերով։

Հավաքվածների շարքում ազգությամբ հայեր էլ կան, բայց մեծամասնությունը ռուսներ են, մտածում են նաև Հայաստանում աշխատանք գտնելու մասին։

Իգորը, օրինակ, Ռուսաստանում շուկայի պահանջարկի վերլուծություններով էր զբաղվում։ Նա Հայաստանն է ընտրել, որովհետև ՌԴ քաղաքացիների համար ՀՀ-ում գործում է առանց վիզային ռեժիմ և կա մինչև 180 օր մնալու հնարավորություն։ Սովորել է բուհի ռազմական ամբիոնում, կարծում է՝ մեծ հավանականությամբ իրեն ևս ծանուցում կուղարկեին, եթե չլքեր երկիրը։

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարսի» անցակետում զինկոմիսարիատի աշխատակիցները, դեռ 2 օր առաջվա տվյալներով, սահմանը հատել ցանկացող տղամարդկանց մասնակի զորահավաքի ավելի քան 180 ծանուցագիր են հանձնել։

Նիկիտային էլ է բախտը ժպտացել, հասցրել էր օդանավի տոմս ձեռք բերել մոբիլիզացիա հայտարարելուց անմիջապես հետո։ Նիկիտան չգիտի՝ իրեն զորահավաքի ծանուցագիր կուղարկեի՞ն, թե՞ ոչ, բայց, ասում է, հավաքագրում են՝ ում պատահի, ծանուցագիր է ստացել անգամ իր հարևանի՝ 8 տարի առաջ մահացած որդին։ Ծանոթներ էլ ունի, որ ծանուցում ստացել են, բայց չեն գնում, թաքնվել են։

Նիկիտան ցանկություն ունի, բայց դեռ վերջնական չի որոշել՝ կմնա՞ Հայաստանում, թե՞ ոչ։ Ասում է՝ այստեղ էլ է պատերազմական իրավիճակ, մարդիկ ամեն պահի սպասում են պատերազմի, իսկ, ընդհանուր առմամբ, հավանել է Հայաստանը։

Մասնագիտությամբ լրագրող Անտոնը, ի տարբերություն Նիկիտայի, հստակ որոշել է՝ կմնա Հայաստանում, եթե կարողանա աշխատանք գտնել։ Նաև ընտանիքին այստեղ կտեղափոխի։ Անտոնը շուրջ 20 տարի Խաբարովսկի հեռուստատեսությունում է աշխատել։ Նախապես հայտարարված մոբիլիզացիայի չափորոշիչներին նա չի համապատասխանում, բայց վստահ չէր, որ իրեն ևս չէին զորակոչի․ գործընկերներից շատերն արդեն ստացել են ծանուցագրեր։

Հայաստանում մնալու, գործունեություն ծավալելու մանրամասներին ծանոթանալուց հետո արդեն ներկաները կորոշեն՝ ուզո՞ւմ են կամ կարո՞ղ են մնալ Հայաստանում, թե՝    ոչ։ Բայց որ ցանկացողների թիվն իսկապես մեծ է, դրանում արդեն կասկած չկա՝ ասում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։

Հիմնականում մեր հայրենակիցներն են դիմում, որ Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Բելառուսի քաղաքացիություն ունեն, իհարկե՝ նաև օտարերկրացիներ, ասում է Հովհաննես Ալեքսանյանը։ Վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարելուց հետո ակտիվությունն ավելի է մեծացել։ Խորհրդատվության վերաբերյալ 2-3 օր առաջ են հայտարարությունը տեղադրել, բայց ստիպված են եղել փակել, որովհետև ցանկություն հայտնողների թիվը մեծ էր, իսկ դահլիճի պայմաններն ավելի շատ մարդու ընդունելու հնարավորություն չեն տալիս։ Օրական 30-ից ավելի դիմում են ստացել։

Հայերը հնարավոր բոլոր միջոցներով պետք է խուսափեն Ռուսաստանում մոբիլիզացիայից՝ կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։ Ըստ նրա՝ այս պահին մոբիլիզացիայից խուսափելու դեպքում հետևանքների մասին մտածելու ժամանակը չէ․ պետք է գործել արագ ու հատել ՌԴ սահմանը՝ լինի ոտքով, հեծանիվով, թե ինքնագլորով։

Factor TV-ն փորձեց Արտաքին գործերի նախարարությունից ճշտել՝ արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են հայրենադարձվողներին օգնելու համար։ Պատասխան առայժմ չենք ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան