ՌԴ քաղաքացիների մեծ մասը Վրաստանում կեցության իրավունք է ստացել

Լուրեր

02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Բոլորը

2022 թվականի փետրվարի 24-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կեցության իրավունքի համար ՌԴ քաղաքացիների կողմից ներկայացվել է 3 283 դիմում, որից 2 009-ը բավարարվել է, 708-ը մերժվել է, իսկ 89-ը գտնվում է քննարկման փուլում։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

Վրաստանի արդարադատության նախարարության (ԱՆ) տեղեկատվության համաձայն, Վրաստանում մշտական ​​բնակության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 952 քաղաքացի, որոնցից 661-ը հավանության է արժանացել, 109-ը՝ մերժվել, իսկ 36-ը գտնվում է վերանայման փուլում։

Աշխատանքային կացության իրավունք ստանալու համար դիմել է 811 անձ, որից 311-ը մերժվել է, 352-ը բավարարվել է, 17 դիմում քննարկման փուլում է։

Կարճաժամկետ կացության իրավունքի համար դիմել է 714 անձ, որից 372-ը բավարարվել է, 249-ը մերժվել է, 21 դիմում գտնվում է քննարկման փուլում։

Ընտանիքի վերամիավորման նպատակով կացության իրավունքի համար դիմել է 295 անձ, որոնցից 230-ը բավարարվել է, 18-ը մերժվել է, 2 դիմում քննարկվում է: Վրաստանի նախկին քաղաքացիների կացության թույլտվության 291 դիմումներից 227-ը բավարարվել է, 10-ը մերժվել է, 8-ը գտնվում է քննարկման փուլում։

Ուսումնական կացության թույլտվություն ստանալու համար դիմել է 167 անձ, որոնցից 7-ը մերժվել է, 128-ը բավարարվել է, իսկ 5-ը գտնվում է քննարկման փուլում: