Պահանջում ենք փաստահավաք ու մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին․ քաղհասարակության մի շարք կազմակերպություններ դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Լուրեր

20.02.2026 | 12:04
Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքների առնչությամբ ասուլիս. ՈՒՂԻՂ
20.02.2026 | 12:00
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ընդդիմադիրների են ծեծել // Թրամփն Իրանին 15 օր ժամանակ է տվել․ ԼՈՒՐԵՐ
20.02.2026 | 11:52
Իրանը զգուշացրել է՝ ամերիկյան բազաներն ու օբյեկտներն «օրինական թիրախներ» կդառնան հարձակման դեպքում
20.02.2026 | 11:43
Երևանում 2026-ի գարնանից նախատեսվում է 85,6 մլն դոլար արժողությամբ ճանապարհային նախագիծ սկսել․ կբեռնաթափվի կենտրոնի երթևեկությունը
20.02.2026 | 11:35
ԱՄՆ զինվորականները հայտարարել են Ալյասկայի մոտակայքում ռուսական ինքնաթիռներ որսալու մասին
20.02.2026 | 11:28
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
20.02.2026 | 11:26
«Նոայի» նախագահ․ Դուք մոտիվացրիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում
20.02.2026 | 11:15
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, տնօրենի տրվել է կարգադրագիր․ ՀՀ կրթության տեսչական մարմին
20.02.2026 | 11:04
Բրիտանիայի թագավորի եղբայրն ազատ է արձակվել 12 ժամ տևած հարցաքննությունից հետո. հետաքննությունը շարունակվում է
20.02.2026 | 10:53
Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
20.02.2026 | 10:50
Բաքուն հերքում է Թրամփին. Ադրբեջանը չի մասնակցի Գազայի համար 7 միլիարդ դոլարի ֆինանսական նախագծին
20.02.2026 | 10:41
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 20-ի դրությամբ
20.02.2026 | 10:35
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են բողոքի դուրս եկած ընդդիմադիր ադրբեջանցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 10:29
Թրամփը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
20.02.2026 | 10:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ, նամակով դիմել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ կոչ անելով հանձնակատարի գրասենյակին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ։

«Մենք պահանջում ենք փաստահավաք առաքելության տեղակայում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքում իրականացրած երկօրյա հարձակման ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները հետաքննելու նպատակով։

Ի հավելումն, մենք պահանջում ենք նաև երկարաժամկետ մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին՝ որպես ուժի կիրառումը և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելող միջոց»,- ասված է նամակում, որը ստորագրել են քաղհասարակության ավելի քան 2 տասնյակ կազմակերպություններ։

Նամակում քաղհասարակության կազմակերպությունները հիշեցրել են, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի դեմ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյետկները՝ կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադարությունը և Ժնևյան կոնվենցիաները։

«Կարևոր է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիան չդիտարկվի որպես առանձին դեպք, այլ ընկալվի ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ Տարածաշրջանում նկատվում է ուժի կիրառման միջոցով որոշակի նպատակների հասնելու նոր միտում։ Սովորաբար, ագրեսոր երկիրն ավելի մեծ և ավտորիտար պետություն է, որը հարձակում է գործում ժողովրդավար հարևանի վրա։ Այս միտումը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ սովորական դարձնելով ուժի կիրառումը և թուլացնելով միջազգային ինստիտուտներն ու ձևաչափերը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որոնք ստեղծվել են կարգավորելու և կանխելու հակամարտությունները։ Այս միտումն ավելի լայն համատեքստում խարխլում է ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Այս առումով, համարժեք և անզիջում միջազգային արձագանքը չափազանց կարևոր է իրավիճակի վատթարացումը և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտների հետագա խարխլումը կանխելու համար։ Պատերազմի ավարտից ի վեր մենք տարածաշրջանում ավելի մեծ միջազգային ներգրավվածության և ներկայության կոչ ենք արել` վերջ դնելու Բաքվի՝ հակամարտության «կարգավորման» թշնամական մոտեցմանը: Սա հիմա անհրաժեշտ է առավել, քան երբևէ։ Մարդու իրավունքների խախտումներն արձանագրող փաստահավաք առաքելությունը վերջին ագրեսիայի համատեքստում կլինի միջազգային ներգրավածությունը վկայող հզոր միջոց: Մենք նաև կոչ ենք արել քաղաքացիական դիտորդական առաքելություն իրականացնել երկու երկրների սահմանի երկայնքով, և դա շարունակում է արդիական հարց մնալ ապատեղեկատվական արշավների և Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո:

Մենք անհանգստացած ենք, որ առանց պատշաճ միջոցների ստեղծված իրավիճակը ոչ միայն կվատթարացնի դրությունը Հայաստանում, այլ նաև կազդի ամբողջ տարածաշրջանի վրա: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական հակազդեցության արժանանա՝ կանխելու մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի հետագա հնարավոր խախտումները»,- ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված նամակում։

Նամակը ստորագրել են

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը,
Հայ առաջադեմ երիտասարադություն ՀԿ,
Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնը,
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան,
Գորիսի մամուլի ակումբը,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը,
«Իրավունքի ուժ» ՀԿ,
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը,
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը,
Իրազեկ քաղաքացիների միավորումը,
Հանրային լրագրության ակումբը,
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ,
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը,
Հակախտրականության և հավասարության կոալիցիան,
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ,
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը,
Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ,
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ,
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ,
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ։