Հանցագործ Ռամիլ Սաֆարովն է դաս տալիս ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին․ Արտակ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին սպանելը և տեսանյութ հրապարակելը համարում է պատերազմական հանցագործություն։ Ըստ նրա՝ կան իրավական բոլոր մեխանիզմները՝ հասնելու կատարողների և հովանավորների պատժմանը։ Հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է, ինչի դրսևորումներն են ագրեսիվ հարձակումները ՀՀ պետական սահմանների վրա, ՀՀ-ի սուվերեն տարածքների զավթումը և խաղաղ բնակիչների ու զինծառայողների սպանությունները, խոշտանգումները։

-Պարո՛ն Զեյնալյան, Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ գերիներին սպանելու տեսարանը ցնցել է բոլորիս և, ի դեպ, տեսանյութը հրապարակվել է ադրբեջանական կողմից։ Դուք, որպես իրավունքի մասնագետ, ի՞նչ գնահատական ունեք։

–Տեսարանը ռազմական հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, խախտում է բոլոր տեսակի իրավական և բարոյական նորմերը։ Սակայն այս տեսանյութի հրապարակումն ինքնին նաև հանցավոր ակտ է, որի նպատակն ահաբեկչությունն է, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կազմազրկվի և հետ կանգնի իր նպատակներից, ասենք՝ հաշտվի այն մտքի հետ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները պետք է անցնեն Ադրբեջանին և պետք է համակերպվի քաղաքական առաջադրված հարցերի հետ։ Շանտաժն ու տեռորն են Ադրբեջանի նպատակը։

-Դուք մշտապես զբաղվել եք գերիների իրավունքների պաշտպանությամբ միջազգային ատյաններում։ Արտադատական սպանությունները, խոշտանգումները ինչպիսի՞ պրակտիկա են Ադրբեջանի Զինված ուժերում։ Արդյո՞ք սա մեկ դեպք է, ասենք՝ փոքրաթիվ խմբի արարք։

-Ո՛չ, սա մեկ դեպք չէ, սա համակարգված բնույթ է կրում։ Այս ոգով դաստիարակված են Ադրբեջանի զինծառայողները, մինչդեռ բոլոր զինծառայողները պետք է մարդու իրավունքների դասընթացներ անցած լինեին, որպեսզի պատերազմ վարելու ժամանակակից կանոններին տիրապետեն։ Ռազմական ագրեսիա արած ադրբեջանցի զինծառայողներին դասեր է տալիս հանցագործ Ռամիլ Սաֆարովը․ կան ապացույցներ։ Պատերազմ վարելու կանոնների ձևավորման համար մարդկությունը շատ թանկ է վճարել։ Մի քանի համաշխարհային պատերազմներում տված զոհերն այդ գինն են, որի հետևանքով ձևավորվել են պատերազմ վարելու կանոնները։ Անզեն, հանձնված և զենքը վայր դրած զինվորին և քաղաքացիական անձին չի կարելի գնդակահարել, չի կարելի նրան ենթարկել մահապատժի՝ արտադատական մահապատժի։ ՀՀ-ն և Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ են, ուր արգելված է մահապատիժը ցանկացած դրսևորումներով։

-Ասացիք, որ արգելված է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մահապատիժը, և հատկապես՝ արտադատական մահապատիժը, ինչը իրավական որևէ ֆիլտրով չի անցնում։ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ ի լրումն 44-օրյա պատերազմում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները փաստող ապացույցների՝ ՄԻԵԴ և Հաագայի դատարան են ուղարկվել նաև սեպտեմբերի 13-ին կատարված պատերազմական հանցագործությունների հայտնի ապացույցները։ Արդյո՞ք այս ատյանները կարող են պատժել Ալիևի ռեժիմին, որը վարում է հայատյաց քաղաքականություն, ինչը երկու ամիս առաջ փաստվեց ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի՝ Ադրբեջանի մասին զեկույցով։

-Այս պահի դրությամբ՝ Ադրբեջանի դեմ կայացված հինգ դատական ակտ կա, որոնցից չորսով առնվազն դիմողները՝ իրավունքի խախտման զոհերը, սպանվել կամ մահացել են տարբեր հանգամանքներում։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նրանց սպանելու պատճառն ազգությամբ հայ լինելն է, և Ադրբեջանը չի կատարում այս դատական ակտերն ու չի կատարում ՄԱԿ-ի դատարանի վերջին դատական ակտը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ չեն կատարում Ադրբեջանի իշխանությունները։ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի որոշումները Եվրոպայի խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կոմիտեի հսկողության տակ, ներկայացնի ճանապարհային քարտեզ՝ գործողությունների պլան, առաջարկություններ։ Սակայն դա տեղի չի ունենում։ Կատարումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ։ Ադրբեջանը չի վճարում նաև դրամական փոխհատուցումները։ Դրա պատճառը Ադրբեջանի հայատյացությունն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան