Ռուսական զորքը նկուղում հավաքել, գնդակահարել է երեխաներին․ գազանություններ են անում Ուկրաինայում․ Սուրեն Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 18:01
1-ամյա երեխայի սպանության դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել
23.03.2026 | 17:53
ՀԹՖ նախագահը Գդանսկում մասնակցել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովին
23.03.2026 | 17:44
Սազակա՞ն ա՝ Ծառուկյանն ինչ-որ մանր ու թեթև բաների մեջ մտնի․ ԲՀԿ ղեկավարը՝ Փաշինյանի «չելենջների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 17:35
ԵՄ-ի հայտարարած 2,6 մլրդ-ից Հայաստանն արդեն ստացել է շուրջ 1,5-ը․ Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 17:26
«3 արցախցիներ Կոռնիձորում լուսանկարվել են Արցախի ֆոնին. հետդարձին ԱԱԾ ծառայողները կանգնեցրել են նրանց ու տարել ոստիկանություն». փաստաբան
23.03.2026 | 17:20
Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով
23.03.2026 | 17:16
ՍԱՏՄ-ն կասեցրել է Ալափարսի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
23.03.2026 | 17:11
Արշավին․ Սպերցյանն արդեն գերազանցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակը
23.03.2026 | 17:04
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
23.03.2026 | 17:01
Իրանից հերքում են ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին Թրամփի հայտարարությունը
23.03.2026 | 16:53
Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին
23.03.2026 | 16:45
Քաղաքացին ցանկություն է հայտնել, որ անօդաչուն հարվածի Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին սպասարկող ինքնաթիռին և մեղադրյալ դարձել
23.03.2026 | 16:38
Լոնդոնը որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը թիրախավորել է Մեծ Բրիտանիան. Սթարմեր
23.03.2026 | 16:36
Լուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 16:25
Երևանի Արաբկիր վարչական շրջանում 90 օրով ճանապարհ կփակվի
Բոլորը

Ուկրաինական Խմելնիցկիի հայ համայնքի մարզային կառույցի ղեկավար Սուրեն Ավագյանը Factor TV-ին տված հարցազրույցում ներկայացրեց Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սանձազերծած պատերազմի ընթացքը և պատերազմական այն հանցագործությունները, որ ռուսական բանակը կատարել է ուկրաինական խաղաղ բնակիչների դեմ։ Սուրեն Ավագյանը մեր եթերից գործակցության կոչ արեց ՌԴ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք Պուտինի հայտարարած մոբիլիզացիայի հետևանքով հարկադրված են գնալ Ուկրաինայի դեմ պատերազմի՝ վտանգի տակ դնելով իրենց կյանքը։ Ուկրաինայի հայկական համայնքի ներկայացուցիչը կոչ է անում նրանց գերի հանձնվել՝ փրկելու իրենց կյանքը՝ հավաստելով, որ կստանան ուկրաինական պետության երաշխիքները։ Նա նշում է, որ Ուկրաինայի հայ համայնքը ևս կապի մեջ է երկրի ուժային կառույցների հետ, և ջանքեր են գործադրում, որ գերեվարված հայերի նկատմամբ լավ վերաբերմունք լինի, պաշտպանվեն նրանց իրավունքները, հիվանդները բուժվեն։

-Պարո՛ն Ավագյան, ուկրաինական քաղաքը, որտեղ Դուք եք ապրում և տեղում ղեկավարում հայ համայնքի կառույցը, գտնվում է Ուկրաինայի արևմուտքում՝ դեպի Մոլդովայի և Լեհաստանի սահման, բայց այս պատերազմում չկա ուկրաինական բնակավայր, որ թիրախավորված ու վնասներ կրած չլինի։ Ոչ մեծ չափով, բայց նաև Խմելնիցկիի շրջանն է վնասներ կրել։ Թե՛ Ուկրաինայի, թե՛ ՌԴ-ի կողմից պատերազմին հայեր են մասնակցում։ Պուտինը մոբիլիզացիա է հայտարարել, և նաև հայեր են ներկայանում զինկոմիսարիատներ՝ Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու։ Ի՞նչ ասելիք ունեք։

-Ռուսական ագրեսիայի առաջին իսկ օրվանից մենք կապի ենք դուրս եկել ռուսական համայնքի՝ «Ռուսաստանի հայերի միություն» կոչվող կազմակերպության հետ, որ չնայած մենք բարիկադների տարբեր կողմերում ենք, բայց հայ ենք, և մեծ խնդրանքով դիմել ենք նրանց՝ բոլոր որոշումները կայացնելուց առաջ ներքին կարգով համագործակցել իրար հետ։ Ասել են, որ գիտենք՝ ՌԴ-ն իրավական պետություն չէ և անելիքներ շատ չունեք, ձեզ շատ լսող չկա, բայց գոնե եկեք հայկական մտածելակերպի և մոտեցումների շրջանակում գործակցենք, որ չստացվի եղբայրասպան պատերազմ։ Մենք ասել ենք՝ իմացեք, որ մեր տան վրա եք գալիս, Ուկրաինայում ամեն հայ ունի ընտանիք, տուն, բիզնես, և այդ երկրի մասն է։ Չեմ քաղաքականացնում․ զորքը գալիս-մտնում է Կիևի մարզ, անցնում է գյուղով, որտեղ անցնում է հայ ընտանիքը, և հայը հայի դեմ է դուրս գալու, եկեք համաձայնեցնենք, կենտրոնացնենք մեր աշխատանքը։ Չէի սպասում, որ ՌԴ հայերի կողմից կարող է լինել նման սառը արձագանք, և մենք ընդհանուր եզրեր չգտանք բացարձակ։ Ասեմ ավելին՝ 1-1.5 ամիս անց ՌԴ-ի հայեր ելույթ ունեցան Խերսոնի գրավված մարզում՝ իշխանությունների թելադրանքով, իբրև թե, հայերի դիրքորոշումներ հայտնեցին։ Դա մեզ համար անհասկանալի էր։

-Իսկ ի՞նչ է սպասվում ՌԴ-ում ապրող և հարկադրված ռուսական բանակի շարքերում գտնվող այն հայերին, որոնք կհամագործակցեն Ուկրաինայի հայերի միության հետ, և չեն ցանկանա ՌԴ-ի կողմից պատերազմին մասնակցել։

-Ուկրաինայի նախագահի մակարդակով երաշխիքների մասին հայտարարություններ են արվել․ մեր նախագահը Պուտինը չէ, որ այսօր ասաց, իսկ վաղը կարող է փոշմանել։ Մենք հայտարարել ենք նախագահի մակարդակով, որ ցանկացած ռուսաստանցի, եթե անկախ իր կամքից հայտնվել է ճակատում, հանձնվի գերի, և պետությունը կերաշխավորի նախ՝ իր կյանքն ու ապրելու իրավունքը, և հետո՝ կերաշխավորվի գերի ընկնելու փաստը որպես մարտական իրավիճակների արդյունք, և ոչ՝ միտումնավոր, որ ՌԴ-ում Ձեզ պատասխանատվության չենթարկեն։

-Պատերազմական ինչպիսի՞ հանցագործություններ են այսօր տեղի ունենում ագրեսիայի ենթարկված Ուկրաինայի տարածքում։ ՌԴ ՊՆ-ն մշտապես հավաստիացնում է, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ չեն թիրախավորվում, իսկ օկուպացված տարածքների բնակիչները բռնության չեն ենթարկվում, իրենց դիմավորում են ծաղիկներով։

-Ես առաջին օրվանից մասնակցել եմ Կիևի պաշտպանությանը, մեկնել եմ Դոնբաս և մինչև օրս իմ ծառայության վայրն այնտեղ է։ Ես տեղյակ եմ ամեն ինչին, քանի որ բժշկական միավորման հետ առնչվում են բոլոր զինատեսակների անդամները, և տեղեկություններ ունենք բոլոր ճակատներից։ Եթե մի բան ասում են հեռուստացույցով, մեր ժողովուրդը հակված է ընդունել հալած յուղի պես։ Ես չեմ պատկերացրել, որ ռուս մարդը՝ լինելով քրիստոնյա, այդ կարգի դաժան և անաստված լինի, որ այդ կարգի գազանություններ անի։ Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին սպանելու՝ օրերս հրապարակված տեսարանը, եթե համեմատենք ռուսների հետ․․․ դա, կներեք՝ կոպիտ կհնչի, դա հումանիստական է։ Ի՞նչ է նշանակում՝ տան նկուղում հավաքել մինչև 12 տարեկան տասը երեխայի, թևերն ու ոտքերը կապել և գնդակահարել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան