Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Գլխավոր դատախազությունը 2022 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել քրեական գործ՝ ըստ մեղադրանքի Աղվան Գառնիկի Հովսեփյանի և Վրեժ Վարանցովի Մարկոսյանի, որը դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ նշված գործով Վ.Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքը կատարելու համար, որ նա, ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցրած Ա.Հովսեփյանի դրդմամբ, 2017 թվականի ապրիլի 10-ին վատնել է Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով առանձնապես խոշոր չափերով՝ 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը՝ այն համապատասխան պայմանագրով նվիրաբերելով Ա. Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին, որի սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է նույն թվականի ապրիլի 13-ին:
Դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ, նշված քրեական գործից անջատվել էր Վ.Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը:

2022 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, ամբաստանյալ Վ.Մարկոսյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ: Դատարանն ամբաստանյալի այդ միջնորդությունը բավարարել է:

Նկատի ունենալով, որ Վ.Մարկոսյանը 72 տարեկան է, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան նորմերի դրույթները, համաձայնեցման վարույթի շրջանակում կողմերը համաձայնվել են ամբաստանյալին մեղսագրվող արարքի համար հետևյալ պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ՝
• Վ.Մարկոսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս ժամկետով (այս գործով առավելագույն պատժաչափն է, որ կարող էր նշանակվել համաձայնեցման վարույթի շրջանակում),
• ¬Կի¬րա¬ռել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և Վ. Մարկոսյանին պատժից ազատել:
Արդյունքում` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 3-ի դատավճռով Վ.Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել համապատասխան հանցանքի կատարման մեջ, նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկում և, 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կի¬րա¬ռմամբ, նա պատժից ազատվել է:
Նշենք նաև, որ համաձայնեցման վարույթի շրջանակում, տուժողը Վ. Մարկոսյանի նկատմամբ պահանջ չի ներկայացրել: