ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ռուսաստանի անկումը մեր ժողովուրդը շատ ավելի ծանր է տանում, քան Ռուսաստանի ժողովուրդը. Եղիշե Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
Բոլորը

«Դավիթը կհաղթի Գողիաթին, եթե մեջքներս ուղղենք ու կամք դրսևորենք, եթե քաջ գիտակցենք`ով կարող է թիկունքից հարվածել և ում վրա չարժե ընդհանրապես հույս դնել: Մեր փրկությունը մեր վարքի, մեր կամքի մեջ է»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը` անդրադառնալով ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդի այն խոսքերին, թե հայերը Դավթի նման կռվում են Գողիաթի դեմ:

Եղիշե Պետրոսյանն անդրադառնում է Հայաստանի առջև ծառացած մի շարք արտաքին և ներքին մարտահրավերների. «Արևմուտքը ստիպողաբար փորձում է հանել մեր իշխանություններին ՀԱՊԿ կոչվող ճահճից: Այս պարագայում իշխանություններն այլևս նախկինների անունը տալու շանս չունեն: Եթե նախկինում դրանով էին պաշտպանվում, հիմա մենք պետք է ուշադիր հետևենք իրենց քայլերին և տեսնենք` ինչ են անում»: Երգահանի խոսքով` այն պարագայում, երբ Ռուսաստանը դուրս է եկել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ, Հայաստանում շատերը շարունակում են հույսեր կապել այդ երկրի հետ. «Ռուսաստանի անկումը, ինչի ականատեսն ենք այսօր, մեր ժողովուրդը շատ ավելի ծանր է տանում, քան Ռուսաստանի ժողովուրդը»: Եղիշե Պետրոսյանը շեշտում է` մենք վերջին երկու տարում չկարողացանք դասեր քաղել և խուսափել հասարակության բևեռվածությունից: Ինչ վերաբերում է երկրում առկա հանրային դիսկուրսի որակին, մեր զրուցակիցը նկատում է. «Ինտելեկտուալ բովանդակությունը չի կարող անգամ մրցակցել հայհոյախառն կոնտենտի հետ, որ տարածվում է այսօր»:

Երգահանը խոսում է նաև երկրի համար վճռորոշ այս պահին մտավորականության դերի մասին և ընդգծում` մենք կա´մ չունենք մտավորականներ, կա´մ նրանք իրենց տեղում չեն. «Ես ճանաչում եմ առանձին անհատների, որոնց հարգում եմ, մնացածը մի մեծ հարմարվողական զանգված է»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան