«Մի հոգի նստած է ատոմային կոճակի առջև, միլիարդավոր մարդիկ սպասում են»․ արտիստները լքում են ՌԴ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
22.11.2024 | 22:52
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:42
Եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:27
Ինչու 1 օրում 6 պաշտոնյա հրաժարական տվեց. Փաշինյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իլյա Մոշչիցկին արդեն վեց ամիս է՝ բնակվում է Երևանում, որպես բեմադրիչ վերջերս սկսել է աշխատել Համազգային թատրոնում։ Նա որոշել է լքել Ռուսաստանն այն բանից հետո, ինչ այդ երկիրը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ։ Միտքը, որ հարկավոր է լքել երկիրը, ծագել է դեռևս փետրվարի 24-ին, արդեն մեկ ամիս անց առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու թատրոնի բեմադրիչը կնոջ հետ եկել է Հայաստան։ Ասում է՝ չի կարող մնալ մի երկրում, որտեղից հրթիռներ են արձակվում և որտեղ հանցավոր որոշումներ են կայացվում։

«Ինչ-որ պահի շոկի մեջ ընկանք, որովհետև ոչ ոք նման բան չէր սպասում։ Իմ ուկրաինացի կոլեգաները, ինչպես և ես, մտածում էին, որ, ամեն դեպքում, սա քաղաքական խաղ է, և բանը ռեալ ռազմական գործողություններին չի հասնի։ Բայց երբ արթնացանք փետրվարի 24-ին, և աշխարհը բոլորովին այլ էր, հասկացանք, որ այո, պետք է գնալ»,- ասում է Իլյան։

«Երեք գույն․ ծիրանագույն»․ սա Իլյայի բեմադրած ներկայացման անվանումն է։ Եվ եթե որոշ նախագծեր Իլյայի նախաձեռնությամբ հանդիսատեսի դատին են ներկայացվում տարբեր լեզուներով, ապա այս մեկը կլինի հայերենով։ Լեզվական խոչընդոտի գրեթե չի հանդիպում․ արվեստի լեզուն ստիպում է, որ դերասանների հետ կոնտակտ ստեղծվի։ Երբ խոսք է բացվում ապագայի ծրագրերի մասին, Իլյան ասում է՝ մեր ժամանակներում խոսել պլանների մասին, կնշանակի՝ ծիծաղեցնել Աստծուն։ Ե՞րբ կվերադառնա Ռուսաստան հարցին բեմադրիչը տալիս է միանշանակ պատասխան՝ երբ փոխվի ռեժիմը։ Նա շեշտում է՝ այն, ինչ անում է Ռուսաստանն այսօր, պարզապես անթույլատրելի է։

«Դա հանցագործություն է, և կառավարությունում ռազմական հանցագործներ են, որոնք սկսել են այս պատերազմը, որոնց ձեռքերով տասհազարներով ուկրաինացիների և ռուսների արյուն է հոսում, դա հանցավոր հրաման է, որը հանգեցրեց բացարձակ հետընթացի բոլոր ոլորտներում»,- շեշտում է Իլյան։

Ինչպես հայտնի է՝ այս տարի Ռուսաստանում կազմվեցին արտիստների ցանկեր, որոնք դեմ արտահայտվելով Ռուսաստանի վարած քաղաքականությանը՝ ստացան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, կազմվեցին նաև սև ցուցակներ, որտեղ ընդգրկված արտիստները չեն կարող ելույթներ ունենալ Ռուսաստանում։ Արդյունքում արվեստի ոլորտի մարդկանց մեծ արտահոսք եղավ Ռուսաստանից։ Նրանցից ոմանք էլ հայտնվեցին Հայաստանում։

«Եղել են մի քանի դեպքեր, երբ թատրոն են եկել նկարիչներ, առաջարկել եմ իրենց և այստեղ ցուցահանդես կազմակերպել, և իրենց ուժերով փորձել ստեղծել որևէ ներկայացում, ասել եմ որ կտրամադրեմ հարթակ անվճար փորձերի համար, սակայն այդ ամենը խոսակցություննրից այն կողմ չի գնացել, գուցե գնացել են ուրիշ երկիր, գուցե այնքան էլ չեն կարողացել հարմարվել»,- ասում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Օրեր առաջ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ռուս հումորիստ և հաղորդավար Մաքսիմ Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների ֆիզիկական անձանց ռեեստրում։ Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան նախարարությանը խնդրել է իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչել, ինչպես եղել է իր ամուսնու՝ Գալկինի դեպքում։ Օտարերկրյա գործակալ են ճանաչվել նաև ռուս ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը, ով այս տարի տեղափոխվել է Դուբայ՝ խուսափելով քրեական հետապնդումից՝ արգելված երևույթների պրոպագանդման համար, նկարիչ Սերգեյ Յոլկինը, շախմատիստ Գարի Կասպարովը, երգիչ, «Машина времени» խմբի անդամ Անդրեյ Մակարևիչը, ով ապրում է Իսրայելում, հումորիստ, սթենդափեր Միխայիլ Շացը, ով ապրում է Իսպանիայում։

Ռուսաստանի կինոակադեմիան հրաժարվել է ռուսական ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի 2022 թվականի մրցանակաբաշխությանը։ ««Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի համար ռուսական ֆիլմ առաջադրելու հանձնաժողովի կազմը ձեւավորվում և հաստատվում է Ռուսաստանի կինոակադեմիայի նախագահության կողմից։ 1993-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ երկիրը «Օսկար»-ի ներկայացված չէ։

Դեռևս մարտին Բեռլինի միջազգային կինոփառատոնը հայտարարել էր ռուսական գերատեսչություններին, պատվիրակություններին, Կրեմլին աջակցող անձանց՝ «Բեռլինալեից» հեռացնելու մասին․ պատճառն իրավիճակն է Ուկրաինայում։ Մայիսին էլ «Կաննի» կինոփառատոնի կազմակերպիչները մերժել էին հավատարմագրել ռուսական մի շարք ԶԼՄ-ների։ Դեռևս փետրվարից էլ հայտնի էր, որ Ռուսաստանին հեռացրել են նաև «Եվրատեսիլ-2022»-ին մասնակցությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան